«  Մարտ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մենք գիտենք՝ ովքեր են տերերը. Հետք

Մենք գիտենք՝ ովքեր են տերերը. Հետք

Օպերայի շենքին հարող այս տարածքը ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանին հատկացրել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Իհարկե, ամեն ինչ օրինական ձեւակերպված է: Կառավարության 2001թ N 286 հանճարել որոշմամբ պաշտոնյաները (քաղաքի կենտրոնում սրճարաններ միայն նրանք են կառուցում) կարող են ստանալ 20 քմ, իսկ այնուհետեւ սրտների ուզած չափով ընդլայնել այն: Չկա մի սրճարան, որը նման ձեւով ընդլայնված չլինի: Սա օրինական էր: 2002թ մայիսին ընդունվեց այլ որոշում, որով հատկացվում է 20 քմ, իսկ ընդլայնում կարող է արվել միայն 20 քմ-ով: Սակայն այս որոշումը պարզապես չի գործում:

Ավելին՝ Հետք-ում

Երեւանի կենտրոնում կառուցվող սրճարանատերերի մեջ ոչ մի պատահական մարդ չկա: Եթե նույնիսկ անունները որեւէ բան չեն ասում, միեւնույն է` նրանց հետեւում կանգնած են հանրապետությունում ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյաներ: Շարունակում ենք ներկայացնել օպերայի հանրային այգին «զավթածներին»:

«Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ն Ազատության հրապարակին հարող տարածքում (Թումանյան փողոցի կողմից) կոմպյուտերային խաղերի սրահ կառուցելու նպատակով հողատարածք էր խնդրել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից:

Քաղաքապետի 2002թ. հունվարի 11-ի թիվ 24 որոշմամբ 10 տարի ժամկետով 20 քմ տարածք է տրամադրվել վերոհիշյալ ընկերությանը: Սրահի սահմանները որոշված էր Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագծով: 

Ավելին՝ Հետք-ում

«Մագնոլիա» ՍՊԸ-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ 2002 թ.- սկզբին հատկացվել է 20 քմ տարածք: 2002-ի նոյեմբերին քաղաքապետի մեկ այլ որոշմամբ «Մագնոլիա» ընկերությանը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց տոմսերի վաճառքի եւ սպասարկման սրահի ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվել է եւս 20քմ: Իսկ 2002 թ. դեկտեմբերին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վաչության պետ Ս. Կոտոլիկյանի մեր հարցմանը պատասխանած գրությամբ «Մագնոլիա» տարածքը կազմում էր 2615 քմ:

Ավելին՝ Հետք-ում

Հանրային զուգարանի փոխարեն 

Շատերն են հիշում օպերայի հանրային զուգարանը: Խորհրդային կարգերի փլուզմանը զուգահեռ սկսեց փլուզվել նաեւ այդ զուգարանը: Տարիներ շարունակ չէր գործում` դարձել էր անօթեւանների հավաքատեղի: 

 2000թ. օգոստոսի 14-ին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 1006 որոշմամբ ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող նախկին հասարակական զուգարանն իր հարակից տարածքով` 650 քմ., վարձակալության իրավունքով հատկացվել է «Ատլաս» ՍՊԸ-ին՝ «զուգարանը վերակառուցելու (ընդծումը մերն է), հանգստի գոտի եւ բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով»: 

Իհարկե, ոչ ոք չհետեւեց, որ այստեղ կառուցվի հանրային զուգարան մանավանդ, որ հանրային այգին, որպես այդպիսին այլեւս գոյություն չուներ: 

 «Ատլաս» ՍՊԸ-ն այստեղ առայժմ կառուցել է «Astral club» սրճարանը: Թե ինչ է լինելու ստորգետնյա այդ կառույցի վերեւի մասում` անհայտ է, քանի որ հաստատված նախագիծն արդեն խախտվել է եւ նախատեսվածից բարձր պատեր են շարվում: Սրճարանաշինության զարգացումները, հնարավոր է, անկանխատեսելի ընթացք ստանան, եւ տերերը, ասենք, որոշեն սրճարանի վերեւի հարկում կառուցել իրենց առանձնատները: Իսկ այժմ ներկայացնենք, թե ինչու է այս ընկերությունն արժանացել նման ուշադրության: 

Ավելին՝ Հետք-ում

«Օպերայի ուրվականը» 

 Ընկերությունը Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնելով տարածքը կառուցել է «Օպերայի ուրվականը» սրճարանը: Սեփականատերը Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի տեղակալ Դավիթ Առաքելյանն է: Սրճարանի տարածքը այսօր կազմում է 1800 քմ: 

Դաշնակցականների սրճարանը 

 «Դաշնակցականների սրճարան», շատերը «Մեղեդի» սրճարանում ժամադրվելուց հենց այսպես էլ ասում են: Սրճարանի տեղում դաշնակցական Միքայել Մանուկյանին 20 քմ տաղավարի համար տարածք է հատկացրել 1997 թ. քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ո՞վ էր միջնորդել Վ. Սիրադեղյանին այս հատկացման համար, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնվել է սրճարանի տարածքը եւ հասնելով մինչեւ 1250 քմ: Ամենայն հավանականությամբ, ընդլայնումը կատարվել է ԱԺ-ի նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանի եղբոր համար: Հենց նա է սրճարանի 50 տոկոսի փայատերը:

Ավելին՝ Հետք-ում

Շարունակելի...