Քաղաքական
ՄԻԵԴ–ը մերժել է Բերձորի հետ կապված Ադրբեջանի դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի ներկայացրած դիմումը, տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Մասնավորապես, օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձորի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը։ Ադրբեջանական կողմը պահանջել էր տները չայրել և տեղեկատվություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Սակայն օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: