«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ICG. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ»

ICG. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ»

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունները խախտել են տարածաշրջանում հաշվարկները, գրում է Միջազգային ճգնաժամային խումբը (ICG)` ներկայացնելով տասը հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2023-ին:

«Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը։ Այդ ժամանակվանից հավասակշռությունն էլ ավելի է փոխվել Ադրբեջանի օգտին։

Հայկական բանակը չի համալրել իր զորքերն ու սպառազինությունները։ Ադրբեջանն, ընդհակառակը, թափ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակին, այն ավելի լավ է հագեցած եւ աջակցություն ունի Թուրքիայից։ Բաքվի քաջալերել է նաեւ ադրբեջանական գազի եվրոպական բարձր պահանջարկը»։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թվականի զինադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, ինչպես նաեւ ուժեղացրել է իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել են նոր առաջնագիծ։ «Գաղափարն այն էր, որ նույնիսկ փոքրաթիվ ռուսական կոնտինգենտը կզսպի Հայաստանի վրա հարձակումները, քանի որ Բաքուն լարված կհետեւի Մոսկվային»:

Սակայն ուկրաինական պատերազմից հետո այդ հաշվարկները չիրականացան։ «Մարտին եւ օգոստոսին ադրբեջանական զորքերը նոր տարածքներ, այդ թվում ռազմավարական բարձունքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերին ադրբեջանական զինվորականները Հայաստանից տարածք գրավեցին։ Հարձակումները դառնում էին ավելի ու ավելի արյունալի»,- նշում է Միջազգային ճգնաժամային խումբը։

«Շրջանառության մեջ է դրվել համաձայնագրերի երկու նախագիծ․ մեկը մշակել է Ռուսաստանը, մյուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ Արեւմուտքի աջակցությամբ»,- նշվում է զեկույցում՝ մանրամասնելով, որ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերաբերում է կապի եւ առեւտրի ուղիների վերականգնմանը եւ հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը՝ դեռ չսկսված գործընթացից առանձին թողնելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են, եւ Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես ռազմական եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով»,- ասում են փորձագետները՝ զգուշացնելով, որ վտանգը կայանում է նրանում, որ բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի, չեն հանգեցնի արդյունքի, եւ կամ հերթական ռազմական հակամարտությունը կկործանի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արեւմուտքի հովանավորվող ճանապարհները, եւ Ադրբեջանը կվերցնի ուժով այն, ինչ կկարողանա», - նշվում է զեկույցում: