«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներ կայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Արման Թաթոյանը։

«Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ենք ուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները», - գրել է նա։

Հաղորդման մեջ նշված է, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը:

«Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն», - գրել է Թաթոյանը։

Հաղորդումը նոր է ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին՝ հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները:

Հիշեցնենք՝ հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»: Նույն գրասենյակից հայտնել են, որ հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի։

Հիշեցնենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով, 228 հայ գերիներից բացի, կան ենթադրյալ գերեվարման դեպքեր, որոնց քանակը հասնում է մի քան տասնյակի։