«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Միյատովիչ. «Խաղաղության նախապատրաստումը պետք է արդյունքներ ունենա»

Միյատովիչ. «Խաղաղության նախապատրաստումը պետք է արդյունքներ ունենա»

«Հակամարտության գոտիներում կամ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդիկ ևս ևս կարիք ունեն պաշտպանված լինելու Կոնվենցիայով, ինչն այս պահին այդպես չէ։ Այս հարցում իմ տեսակետը շատ հստակ է՝ Մարդու իրավունքների հանձնակատարը միշտ պետք է կարողանա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած հատված, սակայն իրականությունն այլ է։ Այնուամենայնիվ, ես ներգրավվում եմ, փորձում եմ մուտք գործել բոլոր այս գոտիները, որպեսզի կատարեմ մարդու իրավունքների պաշտպանության իմ աշխատանքը»,-այս մասին ԵԽԽՎ-ում ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ պատասխանելով ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե Ինչ կարող է ԵԽ-ն անել՝ հակամարտության գոտիներում մարդկանց իրավունքների պաշտպանության համար։

Միյատովիչն ընդգծեց, որ դերը չէ ճանաչել տարածքները կամ ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ՝ հակամարտության լուծման համար, այլ հասնել այն մարդկանց, ովքեր ԵԽ ընտանիքի անդամ են:

Միյատովիչը նշեց, որ մեծ հույսով հետևել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումներին։

«Ես իսկապես տպավորված էի, երբ լսեցի, որ և նախագահ Ալիևը, և վարչապետ Փաշինյանը մարդկանց պատրաստում են խաղաղության: Իմ կարծիքով, մարդկանց խաղաղության նախապատրաստելու համար առաջին բանը, որ անհրաժեշտ է՝ պետք է հարգվի մարդկանց իրավունքները։ Ես կշարունակեմ հետևել իրադարձություններին, բայց պատասխանատվությունը իրականում ընկած է առաջնորդների վրա, ովքեր պետք է ապահովեն, որ խաղաղության նախապատրաստումը որոշ արդյունքներ ունենա, այլ ոչ միայն լինեն բառեր, որոնք մենք անընդհատ կարդում ենք փաստաթղթերում»,-ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։