Մոսկվայից Երևան 6 չարտերային չվերթ կկայանա
Առաջիկա օրերին Մոսկվայից Երևան 6 չարտերային չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։
«Red Wings» ընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան չվերթեր կիրականացնի նոյեմբերի 11-ին, 16-ին ու 23-ին՝ ժամը 16.35-ին։
«Nord Star» ընկերությունը նույն օդանավակայանից դեպի Երևան չվերթեր կիրականացնի նոյեմբերի 13-ին, 20-ին ու 27-ին՝ ժամը 17.00-ին։
Տոմսերը կարելի է ամրագրել Nordstar.ru և flyredwings.com կայքերում կամ զանգել հետևյալ հեռախոսահամարներով` +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8 (800)100-57-58։
Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի 85 և 94 դրամարկղերում, ընկերության գրասենյակի հասցեն է` Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գրասենյակ 3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից։