Պաշտոնական
Նազարբաևը շնորհակալական նամակ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- հայտնել է դեսպանը:
Նա հավելել է, որ ՀՀ նախագահներին ուղղված նամակում Ղազախստանի առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին միջազգային համագործակցության արդյունքում գրանցած արդյունքների համար: