«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում պատասխանել է հարցերին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում պատասխանել է հարցերին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում հանդիպում է «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագրի մասնակիցներին: 

Փաշինյանն արձագանքել է հնչող մտավախություններին, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանտարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը  կարող է ազդել բանակի մարտունակության վրա:

«Այդ պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են զինված ուժերում և գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում»,- ասել է Փաշինյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը:

«Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Փաշինյանը:

0038 հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և քննությունն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, և կապ չունի, թե այդ մարդն ով է,  Նիկոլ Փաշինյանը:

 Հարցին, թե ինչո՞ւ 0038 հրամանով ստեղծված վարչակազմի անդամը՝ Արշակ Կարապետյանը, նշանակվեց վարչապետի խորհրդական, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«0038 հրամանի կոնտեքստում Հայաստանի զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին: Հիմա առաջարկում եք ԶՈՒ-ի այդ հատվածը կտրել-անջատե՞լ Հայաստանի զինված ուժերից: Այդպիսի բան չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին առնչվող հայտարարություններին, Փաշինյանի խոսքով՝ եթե ինչ-որ մեկի հասցեին բանավոր հայտարարություն է հնչում, «դա չի նշանակում, որ այդ մարդու հասցեին կայացվել է դատավճիռ»:

«Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  «Արցախի հարցում նոր բան չկա», և  նշել է, որ ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր:

Անջեյ Կասպրշիկի այցերն էլ պարբերաբար բնույթ են կրում, դրանց մի մասը չեն էլ լուսաբանվել նախկինում, քանի որ խիստ աշխատանքային բնույթ են կրել, հավելում է վարչապետի պաշտոնակատարը: Իսկ հիմա ինքը հանձնարարել է լուսաբանել բոլոր շփումները:

«Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել  է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ:

«Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, և բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին»:

Անդրադառնալով Լուկաշենկոյի այն արձագանքին, թե ինո՞ւ նա չի բարձրացնում ՌԴ նախագահ Պուտինի մոտ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«ՌԴ նախագահի հետ մեր շփումներում հարցը պարբերաբար բարձրացվել է»: