«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում:

Վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:

«Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնավազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն