«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաներ կսկսվեն (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաներ կսկսվեն (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ կանցկացվեն՝ հանրությանը Սահմանադրության փոփոխության հնարավոր վտանգները ներկայացնելու նպատակով։

Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո։

Նա նշեց, որ ակցիաներին կմասնակցեն Սահմանադրության փոփոխության դեմ համախմբված քաղաքական ուժերի ղեկավարներն ու ակտիվ անդամները:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին մի շարք ընդդիմադիր ուժեր հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով համախմբում նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։