Պաշտոնական
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի շրջաններում
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Արցախում հունվարի 30-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Մարմինը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հարակից տարածքում։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Փետրվարի 31-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն: