Որտե՞ղ է հիմա գտնվում նախկին դատավոր Սամվել Ուզունյանը
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:
Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնում, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:
Ըստ մամուլի, Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա՝ Երևան-Մոսկվա չվերթով, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը:
Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:
Հիշեցնենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:
Թարմացված՝
Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ