Կարեվոր
Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվելու է գաղտնալսում կազմակերպել ինքնուրույն, հաղորդում է shantnews.am-ը: «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։
Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 19 դեմ ձայներով:
Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքի ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։
Օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել էր դրական եզրակացություն:
Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: