«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


«Ուժեղ Հայաստանը» բողոքի ակցիա կանցկացնի, պահանջում է չեղարկել ընտրության արդյունքները. Հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» բողոքի ակցիա կանցկացնի, պահանջում է չեղարկել ընտրության արդյունքները. Հայտարարություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։

ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ՝ հնչեցնելու մեր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ և պահանջելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը»:


Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:


Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի, ֆեյսբուքի իր էջում գրել է 
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան


Նշենք՝ Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, որոնցով կուսակցությունը վիճարկում էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ-ի 254- Ա և 255-Ա որոշումները։ Վիճարկվող որոշումներով անվավեր էին ճանաչվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 10/51 և Սյունիքի մարզի Ագարակ համայնքի թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
Դատարանն արձանագրում է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն, ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին:


«Այսօր հարցի գինը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանում ունենալու է 65, թե՞ 60 մանդատ։ Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսուհետև ոչ լեգիտիմ է։ 2026 թ․-ին ժողովուրդը չի՛ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա կեղծարար է, ուզուրպատոր, իշխանություն յուրացնող։ Լեգիտիմություն այլևս գոյություն չունի։ Այսինքն, այս ճգնաժամի իրական պատասխանը պետք է լինի Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչումը և նոր ընտրությունների անցկացումը։ Սա միակ ելքն է, որը կարող է մեր ազգին լեգիտիմության բերել»,  168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նշել է Հայ  ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։