Հարութ Ուլոյան. «Վահագն Խաչատրյանը «խաղաղության օրակարգի» վերաբերյալ մանիպուլյացիա է իրականացնում»
Նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը, նույնացնելով Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի «խաղաղության օրակարգերը», հայտարարում է, թե «Բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք. և´ Փաշինյանը, և´ Տեր-Պետրոսյանը, և´ ես: Եվ մեր պատկերացումները խաղաղության մասին նույնն են»:
Քանի որ ընդամենը մի քանի օր առաջ եմ տվյալ թեմային անդրադարձել, չծավալվելով, ընդամենը մի բան կասեմ: Անկախ նրանից, թե ինչ ճանապարհ է անցել Վահագն Խաչատրյանը, կամ թե ինչ մարդկային կամ մասնագիտական որակների տեր է նա, ներկայումս Խաչատրյանը, անձնական քաղաքական շահից ելնելով, «խաղաղության օրակարգի» վերաբերյալ ընդամենը մանիպուլյացիա է իրականացնում: Եթե ընդգծենք նաև թեմայի լրջությունը, գնահատականները կտեղափոխվեն արդեն լատիներենի տիրույթ:
Ի դեպ, Խաչատարյանի նույն մանիպուլյացիան, այլ կոնտեքստներով, արդեն 4 տարի շարունակ իրականացնում են քոչարյանա-սերժա-դաշնակա-արբանյակային շրջանակները: