Ուրացողի հիշատակարանը. «ՉԻ»

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: Մարկ. 12.38-40, Ղուկ. 11.39-44, 20.45-46:
Ի սկզբանե էր բանը: Երբ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեին ու շատերին պիտի մոլորեցնեին: Ուղղակի հիշեցնենք:
***
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզ, Իջևան՝ այցելելու համար մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող և այսօր կալանքի տակ գտնվող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին: Փաշինյանի հայրական տանը ջերմությամբ հյուրընկալեցին ՀՀ առաջին նախագահին և նրան ուղեկցողներին: 19.08.2009
***
«Երկար տարիներ շարունակվող պայքարում մենք մեր պարտքն ենք կատարում Ապագայի, Ազատ և Երջանիկ Հայաստանի առաջ, և այս պայքարում որևէ ընկրկում հավասարազոր կլինի դավաճանության: Մենք պարտավոր ենք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած սկզբունքային պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու կամք և հետևողականություն դրսևորել», Նիկոլ Փաշինյան: 12.01.2010
***
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 5-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: 05.05.2011
***
«Ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ», Նիկոլ Փաշինյան:
***
«Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ և կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության հաջողությունները մեծապես պայմանավորված են այն փաստով, որ այդ կառույցի ղեկավարը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է», Նիկոլ Փաշինյան:
***
«Նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը»: Նիկոլ Փաշինյան:
***
«Հայաստանը դարձավ ԱՊՀ հիմնադիր անդամ, եւ մենք զենք ունեցանք: Հայ-ռուսական մեծ պայմանագիրը կնքվեց, եւ մենք ունեցանք հաղթանակ ու տեւական զինադադար: Այս կետում է, որ տեղի ունեցավ գաղափարական բեկումը: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հաղթանակի բերած կապիտալը ներդնել (ծախսել) Ղարաբաղի հարցը լուծելու գործում, բայց «պատերազմի կուսակցությունը», որի առանցքային դեմքերից էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց կենտրոնանալ ստատուս քվոն պահպանելու վրա, համարելով, թե Ղարաբաղի հարցը արդեն լուծված է»: Նիկոլ Փաշինյան:
***
«Որովհետեւ կարծում եմ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ժողովուրդը Տեր-Պետրոսյանին վստահության քվե է տվել: եթե ուրիշ ոչինչ չհաշվենք` միայն Հայաստանի անկախացումը, տնտեսական աղետալի ճգնաժամի հաղթահարումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում լիուլի բավարար են, որպեսզի հարյուրամյակների կտրվածքով, պատմական իմաստով Տեր-Պետրոսյանի առաջին իշխանավարությունը դրական գնահատվի: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ եմ, եւ անկեղծ ասած` շատ գոհ ու հպարտ եմ դրա համար»: Նիկոլ Փաշինյան:
***
«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից»։ Նիկոլ Փաշինյան:
***
«էլ ով, եթե ոչ երկրի հիմնադիր-նախագահը պետք է լինի քաղաքական գործունեության էտալոն»։ Նիկոլ Փաշինյան:
***
«…Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Մենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական եւ քաղաքական գործիչ է, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ ստացել էր 1994 թվականին` նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ»: Նիկոլ Փաշինյան:
***
«Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերականգնումը դառնալու է անշրջելի»։ Հատված 2009 թ.-ին ծննդյան տարեդրարձի առթիով Տեր-Պետրոսյանին ուղղված Փաշինյանի շնորհավորանքից:
***
«Ես ուզում եմ որ մենք բոլորս մի բան արձանագրենք. Տեր-Պետրոսյանը հզոր քաղաքական գործիչ է»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը»։ Նիկոլ Փաշինյան:
***
«Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եւ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»։
***
«Մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը»։ Նիկոլ Փաշինյան:
Ամբողջական՝ «Չորրորդ իշխանություն»-ում