«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Ուսանողները կարող են վարձերը վճարել ամսական կտրվածքով

Ուսանողները կարող են վարձերը վճարել ամսական կտրվածքով

Կառավարությունը իր նիստում դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով: Օրինագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթակառուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախսերի առումով: Առավել ևս, որ ուսանողների տեղափոխության և վերականգնումների գործընթացներն իրականացվում են ըստ կիսամյակների: