«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ուզունյանի՝ Հայաստանը լքելու փաստով քրգործ է հարուցվել

Ուզունյանի՝ Հայաստանը լքելու փաստով քրգործ է հարուցվել

Հայաստանի տարածքից Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում նախկին դատավորի կողմից «Զվարթնոց» սահմանային անցակետով երկրից մեկնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ, անցած շաբաթավերջին նա լքել է Հայաստանը։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: