«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Պահանջում եմ ԱԺ-ից հետաքննություն սկսել Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Արման Գրիգորյան. Պահանջում եմ ԱԺ-ից հետաքննություն սկսել Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովից հետաքննություն սկսել 44–օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերում 5-րդ շարասյան գոյության մասին Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ։

Պահանջում եմ սույն հանձնաժողովից նաև ԱԺ օրակարգ մտցնել վարչապետի իմպիչմենտի հարցը, եթե պարզվի, որ հայտարարությունը զուրկ է փաստական հիմքից, որովհետև առանց հիմքի սեփական երկրի զինված ուժերի դեմ նման բան ասող  ղեկավարը պարզապես չի կարող շարունակել ղեկավարել այդ երկիրն ու այդ երկրի զինված ուժերը։ Զինված ուժերը նման ղեկավարին կսկսեն տեսնել որպես հաջորդ պատերազմում իրենց քավության նոխազ սարքելու պատրաստ մեկի, դրանից բխող սարսափելի հետևանքներով։ Դա նաև զինված ուժերի աչքում կասկածելի կդարձնի քաղաքացիական վերահսկողության նպատակահարմարությունը, նույնպես շատ վատ հետևանքներով։

Գիտեմ, որ պահանջս անիրատեսական պահանջ է։ Բայց եթե մենք նորմալ քաղաքական համակարգ ունենայինք, ես նման բան պահանջելու կարիք նույնիսկ չէի ունենա։ Դա տեղի կունենար համարյա ավտոմատ կերպով։

ՀԳ.  Եթե բանակում սկսեն կասկածել, որ ներսում ինչ-որ 5-րդ շարասյուն կա, պատկերացնու՞մ եք, թե դա ոնց կարող է բարոյազրկել բանակը։ Պատկերացնու՞մ եք, թե ոնց կարող են ստորին օղակները կասկածի տակ դնել վերին օղակներից եկող ամեն դժվար հասկանալի ու դժվար իրագործելի հրաման, մտածելով, որ հրամանները դավաճաններից են գալիս։

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյան

Նշենք՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ», ասել է Ն.Փաշինյանը: