Կարեվոր
«Փակ սահմանի երկխոսություն» (վավերագրական ֆիլմ)
«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են անցած տարիների ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարեւոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Ֆիլմի հեղինակն է Տիգրան Պասկևիչյանը (նախագծի ղեկավար, սցենարիստ):