«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պարգև Օհանյանը՝ Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ

Պարգև Օհանյանը՝ Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ

Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրերն էին ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ իմաստուն ու պարկեշտ այր, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը՝ արհեստավարժ իրավաբան, փաստաբան Հայկ Ալումյանը, նույնպես շատ արհեստավարժ ու դրական անձնավորություն, սակայն ով, ինձ համար ցավոք, հայտնվել է «Սատանայի փաստաբանը» ֆիլմի հերոսի դերում և «Ազգային անինքնասիրություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինները (Իսագուլյան, Ալումյան), հավանաբար հանրության ուշադրությունը շեղելու և դատավարության նկատմամբ անվստահությունը մեծացնելու համար, շարունակում են պնդել, որ «Մարտի 1-ի» գործը, նախ և առաջ, 10 զոհերի սպանության բացահայտումն է, հակառակ պարագայում գործի բացահայտման մասին խոսք լինել չի կարող և ՀՀ վարչապետն իրավացի չէ՝ հայտարարելով,որ գործը բացահայտված է...

Ստիպված եմ հակիրճ վերլուծությամբ հերքել այդ պատկերացումը և հիմնավորել, որ զոհերը, թեև ամենացավալի, թեև ամենածանր, բայց հետևանքներից են Ռոբերտ Քոչարյանի և նրա հանցակիցների՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված անօրինական (իր կարգավիճակից չբխող) գործողությունների և, որ գործի քննությունն իրականացվում է, ընդհանուր առմամբ, օբյեկտիվ...

Այսպես՝

ՀՀ քրեական օրենսդրության համաձայն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու միակ հիմքը մեղքն է, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:

Հանցանքը (մեղքը) համարվում է դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը. կամ, թեկուզև, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք (ուղղակի կամ անուղղակի դիտավորություն):

Եթե օրենքը՝ ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի (մեղքի) որոշակի հետևանքների առաջացման հետ հանցանքը (մեղքը) համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա (հոդ 29):

Սա նշանակում է,որ«Մարտի 1-ի» գործով «գլխավոր» մեղադրյալ Ռ.Քոչարյանը թեև մեղադրվում է միայն (որքան գիտեմ) ՀՀ քր.օր.300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի համար քրեական պատասխանատվությունը օրենքը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ (մեր դեպքում՝ սպանությունների, գույքի ոչնչացման և այլն), ակնհայտ է, որ Ռ.Քոչարյանը գիտակցել է (եթե անմեղսունակ չի եղել) իր գործողությունների հանրության համար վտանգավոր բնույթը, ցանկացել է, որ դրանք կատարվեն և նախատեսել է հանրության համար դրանց վտանգավոր հետևանքները, այդ թվում՝ զոհերը:

Ու, թեև զոհերի համար, որքան գիտեմ, Ռ.Քոչարյանին օբյեկտիվորեն մեղադրանք չի առաջադրվել, ակնհայտ է, որ նրանք հետևանք են Ռ.Քոչարյանի և նրա հանցակիցների՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված դիտավորյալ գործողությունների, որոնք կայացել են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասի փաստացի վերացման (նորմի գործողության փաստացի դադարեցման) մեջ:

Այսպիսով՝ ՀՀ վարչապետը ճիշտ է, Ալումյանը սխալ. «Մարտի 1-ի» գործն, այո, բացահայտված է. երևի առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ, կազմակերպչի (պատվիրատուի) և օժանդակողների մակարդակով: Իսկ զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ, առավել ևս, եթե հնարավոր չէ (չլինի), եթե դրանք «դասական», կանխամտածված, դիտավորյալ սպանություններ չեն եղել, այլ հետևանք են սահմանադրական կարգը տապալելուն, իսկ իմ կարծիքով, 2008 թվականին գործող 2003 թվականի քրեական օրենսգրքի (մայր փաստաթղթի) 300 հոդվածով նախատեսված՝ իշխանությունը բռնությամբ պահելուն և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված ՝ Ռ.Քոչարյանի և հանցակիցների դիտավորյալ (սադրիչ) գործողությունների՝ հրամանների...

Կատարողների բացահայտումը կապահովի գործի քննության լրիվությունը և լրացուցիչ կհիմնավորի կազմակերպիչների և օժանդակողների մեղքը...

Աստված օգնական մեր Իրավապահ մարմինների աշխատակիցներին և դատավորներին...

Պարգև Օհանյան