Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հայտնի խաղի օգնությամբ (տեսանյութ)
Երեկվա հրդեհից հետո պարզ դարձավ, որ Փարիզի Աստվածամոր տաճարը մեծ վնասներ է կրել և մանրամասն վերականգնման կարիք ունի:
Տաճարը հնարավոր կլինի ճշգրտորեն վերականգնել հայտնի խաղի շնորհիվ: Խոսքը Ubisoft ընկերության Assassins Creed Unity խաղի մասին է: Ընկերության նկարչուհի Քերոլին Միուսը երկու տարի է ծախսել տաճարի մանրապատկերը ստանալու համար: Նա ստացել է Նոտր Դամի եռաչափ կրկնօրինակը, որը իր մեջ ներառում է շինության յուրաքանչյուր մանրուք, փոխանցում է vnews.am-ը:
Այս գործին կօգնի նաև մշակութաբան Էնդրյու Թելոնը, որը մի քանի տարի առաջ լազերային սկանավորման միջոցով ստացել է տաճարի ամբողջական հատակագիծը:
Համաշխարհային մշակույթի ամենավառը ներկայացուցիչներից մեկի վերականգնման համար կպահանջվի 5-10 տարի ժամկետ և մեծ ներդրումներ:
Նյութը հասանելի է նաև ռուսերեն