«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Փաշինյանը պատմությունը վերածում է լիակատար խեղկատակության

Փաշինյանը պատմությունը վերածում է լիակատար խեղկատակության

Հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողվի նիստում ունեցած իր ընդարձակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անհեթեթություններ արտահայտեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում Հայաստանի կողմից վետոյի իրավունքը կիրառելու վերաբերյալ՝ ձգտելով ամեն կերպ նսեմացնել վերջինիս արժեքը:

Այս առիթով նպատակահարմար ենք համարում արձանագրել, թե վետոյի կիրառման որոշումը ժամանակին ինչպես է գնահատվել Ղարաբաղի իշխանությունների կողմից.

Мне кажется, что все члены армянской делегации проявили и личное мужество, потому что достаточно сложно в течении длительного времени находиться под прессингом. Армения сделала то, что должна была сделать. Несмотря на давление государств-участников ОБСЕ, она не допустила принятия обязывающего решения по Нагорному Карабаху. Некоторые западные журналисты, описывая момент оглашения заявления действующего председателя ОБСЕ в Лиссабоне, обратили внимание на «каменное лицо президента Армении». Я думаю, президент НКР Роберт Кочарян, оценивая именно способность президента Тер-Петросяна не поддаваться давлению и нести ответственность за весь армянский народ, сказал, что «Президент Левон Тер-Петросян — президент всех армян».

Թարգմանություն. Ինձ թվում է, (ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովում) հայկական պատվիրակության բոլոր անդամներն էլ անձնական քաջություն դրսեւորեցին, որովհետեւ շատ դժվար է բավականաչափ երկար ժամանակ ճնշման տակ գտնվել։ Հայաստանն արեց այն, ինչ պարտավոր էր անել։ Հակառակ ԵԱՀԿ անդամ-պետությունների ճնշմանը, նա կանխեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարտավորեցնող բանաձեւի ընդունումը։ Արեւմտյան որոշ լրագրողներ, նկարագրելով ԵԱՀԿ նախագահի Լիսաբոնում հնչեցրած հայտարարության պահը, ուշադրություն են դարձրել «Հայաստանի նախագահի դեմքի քարացած արտահայտությանը»։ Կարծում եմ, հենց ճնշումների առջեւ տեղի չտալու եւ ողջ հայ ժողովրդի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու՝ նախագահ Տեր-Պետրոսյանի ընդունակությունը գնահատելով է, որ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր հայերի նախագահն է»։

Նաիրա Մելքումյան

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ (1995-1997 թթ.), ԼՂՀ արտաքին գործերի նախարար (1997-2002 թթ.)

«Республика Армения», 11.12.1996

iLur.am