Պաշտոնական
Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում:
Հարցն ընդգրկվել է ընթացիկ քառօրյայի նիստերի օրակարգում:
Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է: