«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Պատմական ամոթալի գործողություն իշխանության կողմից. քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ (տեսանյութ)

Պատմական ամոթալի գործողություն իշխանության կողմից. քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ (տեսանյութ)

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: 
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:

Փաստաբան Արա Զոհրաբյան


Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։

Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան 


Համաշխարհային կարգի խայտառակություն եւ համազգային ողբերգություն եւ խարան բոլորի ճակատին եւ հոգուն։

Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը։

Հայր Ասողիկ


Վեհափառ հայրապետին ելքն արգելելը, եւ Եպիսկոպոսաց դասի ժողովի գումարման արգելքը վերջնական ապացոյցն է տիրադաւութեան եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դէմ թրքամոլ արշաւին։

Իւրաքանչիւր տիրադաւ եւ նզովեալ եկեղեցու թշնամի, պէտք է ստանան իրենց արժանի պատիժները։

Նրանք արեցին իրենց խաւար գործերը, Աստուծոյ արդար եւ անխուսափելի պատժին արժանանան։

Տեր Սերոբ քահանա Ազարյան


Ամոթի և խայտառակության խարան որը դաջվեց մեր պետության և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդհունած Հայ ժողովրդի ճակատին:
Տարիներ կանցնեն,սերդուներ կգան ու կանցնեն,իշխանություններ կգան ու կգնան, բայց այս խայտառուկության խարանը երբեք չի մաքրվի Հայ ժողովրդի ճակատից:
Դուք, որ դատախազ ու քննիչ եք,դուք, որ դատավոր ու իշխանավոր եք ,դուք հրաման տվողներ և կատարողներ այս ամենի  պատասխանը ոնց եք տալու՝Աստծո առաջ:Գիտակցում եք, որ ձեր սերունդների վրա մեծ բեռ եք թողնում:
Վեհարան եք մտնում,Աստծո օծյալ Հայրապետի վրա եք ձեռք բարձրացնում:
Լավ հիշեք գալու է իրական արդարադատության օրը:Սպասեք Աստծո դատաստանին։ 
Միշտ շեն ու կանգուն Մայր Աթոռ
Երկար օրեր Հայոց գահին Վեհափառ Հայրապետ

Հայկ Մովսիսյան


Չգիտեմ՝ արդյո՞ք կրկին կարիք կա հիշեցնելու, որ այսօր տեղի ունեցող գործընթացները կաթողիկոսի անձի մասին չեն։ Սա եկեղեցու բարենորոգման օրակարգ չէ, և առավել ևս՝ բարեպաշտության հարց չէ։ Այն, ինչ տեղի է ունենում, իշխանության ինքնահաստատման խղճուկ փորձ է՝ եկեղեցին Փաշինյանի կամքին հնազանդեցնելու համար։

Այո՛, Փաշինյանը պատմության մեջ կմնա ոչ միայն Արցախի հարցով իր դերակատարմամբ, այլ նաև որպես մեկը, որը փորձեց հնարավորինս թուլացնել եկեղեցին՝ այն անգամ համեմատելով ծայրահեղական իսլամական կառույցի հետ։

Պատմության դաժան գնահատականից խուսափել չի հաջողվելու, Նիկոլ Փաշինյան։

Արմենուհի Վարդանյան


Դեպի ապօրինություն, անբարոյականություն, անամոթություն նետվելու ինչպիսի պատրաստակամություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է։ Հուսանք այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու վաժնի կեցվածքը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան


Խղճուկ, մեղկ, թրքահպատակ, ալիևի կոշիկներ լիզող, թուրքի ստրուկներ….
Ես, որ ասում եմ, ձեր ընտանիքներիցա դուրս գալու՝ Աստծո առաջ, գիտեք կատակ եմ անու՞մ, գիտեք ուղղակի ասում ե՞մ, սա բումերանգի էֆֆեկտ ունի։ Դատախազ, քննիչ դատավոր, ու ձեզ հրաման տվողներ, դուք գոնե հասկանու՞մ եք ինչ եք անում։ Սրա պատասխանը ոնց եք տալու։ Ախր ձեր սերունդներին, երեխաներին մտցրեցիք ամոթի խարանի տակ, ախր ձեր երեխեքին, թոռներին, ծոռներին ասելու են. «սրանք են եկեղեցու, #կաթողիկոսի, Աստծո օծյալի վրա ձեռք բարձրացրածի ժառանգնա, ձեռքով չեն բարևելու՝ լավագույն դեպքում…. »։ Սպասեք Աստծո դատաստանին։
Նիկողոս Հովհաննիսյան