«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 21

Պատմության այս օրը. ապրիլի 21

1967 - Հու­նաս­տա­նում տե­ղի է ու­նե­նում զին­ված հե­ղա­փո­խու­թյուն, որի արդ­յուն­քում տա­պալ­վում է մի­ա­պե­տու­թյու­նը և հաս­տատ­վում է «սև գն­դա­պետ­նե­րի» ռե­ժի­մը:

1965 - Ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը։

Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։

1960 - Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:

1954 - ԽՍՀՄ-ը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ:

1947 - Ծնվել է ամերիկացի ռոք երգիչ Իգի Պոպը։

1960-ականների վերջին ու 70-ականների սկզբին եղել է The Stooges ռոք խմբի վոկալիստը։

1956 - Էլվիս Փրեսլիի «Heartbreak Hotel»-ը դառնում է «Billboard magazine» երաժշտական չաթի առաջին հորիզոնականը զբաղեցրած նրա առաջին երգը։

1944 - Ֆրանսիայի կանայք ընտրելու իրավունք են ստանում։

1926 - Ծնվել է Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի Եղիսաբեթ II-ը։

1915 - Ծնվել է ամերիկացի դերասան, գրող և նկարիչ Էնթոնի Քուինը։

Նկարահանվել է «Ճանապարհ», «Կյանքի ծարավ», «Լոուրենս Արաբացի», «Բլեֆ» ֆիլմերում։

1898 - Սկս­վում է իս­պա­նա-­ա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մը:

1816 - Ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

Հայտնի է «Ջեյն Էյր» վեպով։

1526 - Զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով, Հնդկաստանում հիմնադրեց Մեծ Մողոլների կայսրությունը:

մ.թ.ա. 753 - Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը: