«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 30

Պատմության այս օրը. ապրիլի 30

Այսօր Ջազի համաշխարհային օրն է

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը:

1991 - Արցախի հայկական գյուղերի բնակչության զանգվածային տեղահանումը («Օղակ գործողություն»):

1982 - Ծնվել է ամերիկացի դե­րա­սա­նու­հի Քիրս­տեն Դանսթը։

Նկարահանվել է «Մելանխոլիա», «Ջումանջի», «Սարդ մարդը», «Հարցազրույց վամպիրի հետ» և մի շարք այլ ֆիլմերում։

1975 - Նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը:

1967 - Շահագործման հանձնվեց Մոսկվայի Օստանկինո հե­ռուս­տաաշտարակը։

1956 - Ծնվել է դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր, մեր ժամանակների նշանավոր կինոդեմքերից մեկը՝ Լարս ֆոն Թրիերը։

Թրիերի հայտնի ֆիլմերն են «Խավարում պարողը», «Դոգվիլ», «Մելանխոլիա», «Հակաքրիստոս»։

1933 - Ծնվել է ամերիկացի քանթրի երաժիշտ, մի քանի՝ այդ թվում՝ «Երաժշտական լեգենդ» անվանակարգում «Գրեմիի» դափնեկիր Վիլի Նելսոնը։

1922 - Իսպանիայի և Ֆրանսիայի միջև խաղի ընթացքում «Բարսելոնա» ՖԱ ակումբի իսպանացի ֆուտբոլիստ Պաուլինո Ալկանտարան այնպես ուժեղ հարվածեց, որ գնդակն անցավ ցանցի միջով։

1883 - Ծնվել է չեխ գրող Յա­րոս­լավ Հա­շեկը։

Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը։

1854 - Բրազիլիայում սկսում է աշխատել առաջին երկաթուղին:

1803 - ԱՄՆ-ը Ֆրանսիայից $15 մլն.-ով գնում է Լուիզիանան:

1789 - ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը:

1722 - «New England Courant» թերթում առաջին անգամ հի­շա­տակ­վում է բիլիարդ խաղի մասին։