«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 7

Պատմության այս օրը. ապրիլի 7

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առողջության համաշխարհային օրը (World Health Day) *
  • Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Day of Remembrance of the Victims of the Rwanda Genocide) *
  • Կուղբի միջազգային օրը (International Beaver Day) *
  • Ուշացածի թերթերի միջազգային օրը (International Snailpapers Day) *
  • Ռեգբիի ծննդյան օրը *
  • Մետրային համակարգի օրը (Metric System Day) *
  • Թույլ ալկոհոլային գարեջրի օրը (Session Beer Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Ավետումն Սբ. Աստվածածնի *
  • Ուղղափառություն - Սուրբ Աստվածամոր ավետման սրբապատկերի տոնակատարությունը *
  • Սլավոնական - Եղերամայր Կարնայի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Գարեջրի ազգային օրը (National Beer Day) *
  • ԱՄՆ - Սրճային տորթի ազգային օրը (National Coffee Cake Day) *
  • ԱՄՆ - Սեռական բռնության իրազեկման օրը (SAAM DAY OF ACTION) *
  • ԱՄՆ - Առաջին քայլի օրը (Making the First Move Day) *
  • ԱՄՆ - Տնային գործերից խուսափելու ազգային օրը (National no Housework Day) *
  • ԱՄՆ - Միմյանց սատարող կանանց օրը (National Girl, Me Too Day) *
  • ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) *
  • Կիրիբատի - Առողջության ազգային օրը ( National Health Day) *
  • Հայաստան - Մայրության և գեղեցկության տոնը *
  • Հնդկաստան - Պապամոչանի Էկադաշի (Papamochani Ekadashi) *
  • Հորդանան - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) *
  • Ղրղզստան - Ապրիլյան ժողովրդական հեղափոխության օրը *
  • Մոզամբիկ - Կանանց ազգային օրը (National Women ' s Day) *
  • Չեխիա - Լուսավորության օրը *
  • Ռուսաստան - Զոհված սուզանավորդների հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Կոսմետոլոգի օրը *
  • Ռուսաստան - Ձկնապաշտպան մարմինների օրը *
  • Ռուսաստան - Ռունետի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Սխրանք կատարելու օրը *
  • Ռուանդա - Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Genocide Memorial Day) *
  • Սլովենիա - Դրոշի ազգային օրը *
  • Տանզանիա - Շեյխ Աբեյդա Ամանի Կարումեի օրը (Sheikh Abeid Amani Karume Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյան:

  • Ազատ է արձակվել 2013թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն:

2009 - Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին դատապարտվում է քսանհինգ տարվա ազատազրկման:
2003 - Ամերիկյան զորքը գրավում է Բաղդադը։
1994
 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։
1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը:
1975 - Ռիչի Բլեքմորի մասնակցությամբ Փարիզում կայացավ Deep Purple խմբի վերջին համերգը։
1969 - Ինտերնետի խորհրդանշական օրը։
1957 - Վերջին ուղերթը կատարեց Նյու Յորքի վերջին տրո­լեյ­բուսը։
1947 - Վախճանվեց ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆոր­դը։
1946 - Սիրիան պաշտոնապես անկախություն է ստանում Ֆրանսիայից:
1939 - Ֆաշ­իս­տա­կան Իտա­լի­ան հար­ձակ­վում է Ալ­բա­նի­ա­յի վրա:
1927 - Ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)։

  • Հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։

1899 - Գործեց Մոսկվայի առաջին տրամվայը։
1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

  • Դպրոցի կանոնադրությունը մշակել են Պետրոս Շանշյանը և Պերճ Պռոշյանը։

1827 - Անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերն սկսում է վաճառել իր ստեղծած ծծմբային լուցկիները։
1795 -
Շրջանառության մեջ մտավ ֆրանսիական ֆրանկը՝ Ֆրանսիայի դրամական միավորը մինչև 2002-ի փետրվարի 17:
1795 - Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը սահմանեց մետրը և կիլոգրամը որպես չափման միավորներ։
1348 - Պրահայում հիմնադրվում է Կառլի համալսարանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Կինգսլի Բոատենգ, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
1983 - Ֆրանկ Ռիբերի, ֆրանսիացի ֆուտբոլիստ 
1978 - Դունքան Ջեյմս (Duncan James), անգլիացի երգիչ, «Բլու» խմբի անդամ
1964 - Ռասել Քրոու, նորզելանդացի դերասան 

  • «Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերի համար ստացել է «Օսկար» լավագույն դերասանի համար անվանակարգում,«Բանականության խաղեր» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

1962 - Միխաիլ Կրուգ, ռուսական շանսոն
1954 - Ջեկի Չան, հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր 

  • Կինոարվեստի մեջ ունեցած մեծ ներդրման համար արժանացել է պատվավոր «Օսկարի»։

1939 - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր 

  • Նա 6 անգամ արժանացել է «Օսկարի»։ Առավել հայտնի է «Կնքահայրը» եռապատման և վիետնամական պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմերով։

1930 - Մարիո «Կատատո» Բրենես, Կոստա Ռիկայի լավագույն ֆուտբոլիստներից 
1926 - Շմավոն Թորոսյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1902 - Արա Սարգսյան, հայ քանդակագործ, մանկավարժ
1899 - Ավետ Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան Ավդեյ), հայ ջութակահար
1892 - Գեորգի Ադամովիչ, ռուս բանաստեղծ-ակմեիստ, գրաքննադատ, թարգմանիչ
1889 - Գաբ­րի­ե­լա Միստ­րալ (իսկական անունը՝ Լուսիլա Ալկայագա) չիլիացի բանաստեղծուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր, (1945) - (մ. 1957),
1858 - Ալեքսանդր Շիրվանզադե, հայ գրող, դրամատուրգ (մ.1935)
1772 - Շառլ Ֆուրիե, ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ
1770 - Ուիլյամ Վորդսվորթ (William Wordsworth), անգլիացի բանաստեղծ (մ.1850)

Читать на русском