«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 30

Պատմության այս օրը. դեկտեմբերի 30

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վերջին պահին անսովոր փոփոխությունների օրը (Festival of Enormous Changes at the Last Minute)

Կրոնական

  • Ուղղափառություն - Դանիել մարգարեի և նրա երեք զավակների հիշատակը

Ազգային

  • Մադագասկար - Հանրապետության օրը
  • Ռուսաստան - ԽՍՀՄ ստեղծման օրը *
  • Ռուսաստան - Նվերներ փաթեթավորման օրը *
  • Սլովակիա - Սլովակիան անկախ եկեղեցական նահանգ հռչակելու օրւ
  • ԱՄՆ - Բեկոնի ազգային օրը (National Bacon Day)
  • ԱՄՆ - Կերակրի սոդայի օրը (Bicarbonate of Soda Day)
  • ԱՄՆ - «Ասեղնատերև» ընտանեկան տոնի օրը (Falling Needles Family Fest Day)
  • Ֆիլիպիններ - Ազգային հերոս Խոսե Ռիսալի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Լիվերպուլում Մայքլ Էբ­րա­մը մա­հափ­րոձ է կա­տա­րում «Բիթլզ»-ի երա­ժիշտ Ջորջ Հա­րի­սո­նի դեմ, սա­կայն նրա կնո­ջը հաջողվում է զի­նա­թա­փել հան­ցա­գոր­ծին և հանձ­նել ոս­տի­կան­նե­րի ձեռ­քը:
1993 - Իսրայելն ու Վատիկանը կարգավորեցին դիվանագիտական հարաբերությունները։
1980 - ASALA. Պայթյուն Բեյրութի շվեյցարական «Կրեդիտ Սուիս» բանկի մասնաճյուղերից մեկի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • 1981 թվականի հունվարի 2-ին Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ը հայտարարություն է տարածում, կոչ անելով մինչև հունվարի 15-ը դադարեցնել շվեյցարական հաստատությունների դեմ գործողությունները։

1966 - Բրիտանական կառավարությունը առա­ջար­կում է ԱՄՆ­-ին, Հա­րա­վա­յին Վի­ետ­նա­մին և Հյու­սի­սա­յին Վի­ետ­նա­մին հանդիպել բրի­տա­նա­կան տա­րած­քում և պայ­մա­նա­վոր­վել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին:
1926 - Լենինգրադում «Կարմիր աստղ» գործարանում սկսվում է մարգարինի արտադրությունը:
1919 - Լոնդոնի «Լինքոլն» հյուրանոցում բացվում է առաջին ու­սա­նողական բարը կանանց համար:
1806 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

  • Ռուսաստանը գրավեց Բաքուն։

ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Լեբրոն Ջեյմս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1980 - Էլիզա Դուշկու, ալբանական արմատներով, ամերիկացի դերասանուհի
1918 - Գիորգի Մելիքիշվիլի, խոշոր վրացի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (մ․ 2002)

  • հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։

1905 - Դանիիլ Խարմս, ռուս գրող-աբսուրդիստ։ 
1883 - Սարգիս Լուկաշին
, հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, եղել է ժողկոմխորհի նախագահ (սպանվել է 1937)
1865 - Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգ, անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր (մ․ 1936)
1824 - Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի, ռուս դիվանագետ, իշխան (մ. 1896)
1401 - Մազաչչո, իտալացի նկարիչ, ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ