Պատմության այս օրը. հոկտեմբերի 9
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Ձվի համաշխարհային օրը (World Egg Day) *
- Փոստի համաշխարհային օրը (World Post Day) *
- Անասնաբուժական բուժքույրերի օրը (Wet Nurse Day) *
- Սադհու տախտակի վրա կանգնելու օրը (Standing on a Bed of Nails Day) *
- Հետաքրքաշարժ իրադարձությունների օրը (Curious Events Day) *
Ազգային
- ԱՄՆ - Նանոտեխնոլոգիաների ազգային օրը (National Nanotechnology Day) *
- ԱՄՆ - Բորբոսնած պանրի ազգային օրը (National Moldy Cheese Day) *
- ԱՄՆ - Լեյֆ Էրիքսոնի ազգային օրը (National Leif Erikson Day) *
- ԱՄՆ - Հրդեհային անվտանգության օրը (Fire Prevention Day) *
- ԱՄՆ - Համազգեստների օրը (Scrubs Day) *
- ԱՄՆ - Սեփական վախերին առերեսվելու ազգային օրը (National Face Your Fears Day) *
- ԱՄՆ - Գարեջրի և պիցցայի օրը (Beer and Pizza Day) *
- ԱՄՆ - «Հանուն կյանքի» կեքսի ազգային օրը (National Pro-Life Cupcake Day) *
- ԱՄՆ - «Սուզանավ» սենդվիչի օրը (Submarine Sandwich Day) *
- Բոլիվիա - Սուրբ Էռնեստոյի օրը (Սուրբ Չե Գևարա) *
- Էկվադոր - Գուայակիլի անկախության օրը
- Թուրքմենստան - Ռազմածովային ուժերի օրը
- Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օրը *
- Իսպանիա - Վալենսիայի համայնքի օրը
- Կանադա - Հրդեհային անվտանգության օրը (Fire Prevention Day) *
- Հարավային Կորեա - Հանգուլի հռչակման օրը (Hangul Proclamation Day)
- Ճապոնիա - Տակայամա աշնանային փառատոն (Takayama Autumn Festival) *
- Նամիբիա - Ծառատունկի օրը
- Պերու - Ազգային արժանապատվության օրը *
- Ռուսաստան - Հատուկ հրդեհային պահպանության օրը
- Ռուսաստան - Լճերում արտացոլման օրը *
- Ռումինիա - Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը
- Սուրբ Բարդուղիմեոսի կղզի - Ստրկության վերացման օրը
- Ուգանդա - Անկախության օրը
- Ուկրաինա - Ռիելթորի օրը *
* Հոկտեմբերի 9-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:
2006 - Հյուսիսային Կորեան իրականացրեց միջուկային փորձարկում։
2000 - Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն հարգանքի տուրք մատուցեց ռոք լեգենդի հիշատակին՝ բացելով Տոկիոյից ոչ հեռու գտնվող աշխարհի առաջին թանգարանը:
2000 - Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը իր 200-ամյա պատմության մեջ ստացավ ամենախոշոր նվիրատվությունը։
- 60 միլիոն դոլար ՝ միլիարդատեր Ջոն Քլուջից։
1989 - ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ կայացավ Ա. Կաշպիրովսկու առաջին հեռուստասեանսը:
1989 - ԽՍՀՄ-ում ճանաչվում է աշխատողների գործադուլի իրավունքը:
1989 - Լայպցիգում զանգվածային տարերային ցույցեր են տեղի ունեցել Արևելյան Գերմանիայի կառավարության դեմ:
1980 - Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց լեհ բանաստեղծ Չեսլավ Միլոշին:
1980 - Պայթյուն Բեյրութում շվեյցարական «Սուիս Էյր» օդանավային ընկերության գրասենյակի առջև։
- Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։
1965 - «Բիթլզ» «Yesterday» երգը գլխավորեց ամերիկյան հիթ-շքերթը։
1926 - Ֆրանսիացի գիտնականներ Ֆրեդերիկ Ժոլիոյի և Իռեն Կյուրիի հարսանիքը:
1912 - Սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը։
1888 - Բացվում է Վաշինգտոնի հուշարձանը։
1874 - Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվեց Համաշխարհային փոստային միությունը, որն այժմ ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
1872 - Ահարոն Մոնտգոմերի Ուարդը թողարկեց փոստով պատվերների առաջին կատալոգը:
- Այն բաղկացած էր մեկ էջից։
1831 - Սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը։
1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը։
1789 - Ֆրանսիայում արգելվում են խոշտանգումները:
1773 - Կայսրուհի Եկատերինա II-ը կես տարի ժամանակով հյուրընկալեց ֆրանսիացի լուսավորիչ Դենի Դիդրոյին:
1651 - Անգլիայում ընդունվեց Նավիգացիոն ակտը, որով գաղութներից ապրանքները կարող էին առաքվել միայն անգլիական նավերով:
1604 - Երկրի վրա նկատվում է SN 1604 գերնոր աստղի բռնկումը։
1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնված։
1446 - Կորեայի կառավարիչ Սեչհոնը հիերոգլիֆիկ գրերը փոխարինեց նոր այբուբենի 28 տառերով:
ԾՆՎԵԼ ԵՆ
1996 - Բելլա Հադիդ, պաղեստինյան ծագման ամերիկացի թոփ մոդել:
1993 - Ուեսլի Սո, ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր:
1975 - Շոն Տարո Օնո Լենոն, ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ և դերասան, Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին:
1970 - Սթիվ Յաբլոնսկի, ամերիկացի կոմպոզիտոր։
1969 - Սթիվ Մաքքուինը, բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր:
1967 - Էդդի Գերերո, ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (մ. 2005)։
1966 - Դևիդ Քեմերոն, բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության առաջնորդ (2005-2016), Մեծ Բրիտանիայի 75-րդ վարչապետ (2010-2016):
1964 - Գիլերմո դել Տորո, մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների դափնեկիր:
1962 - Խորխե Բուրուչագա, արգենտինացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (1986):
1959 - Բորիս Նեմցով (սպանվել է 2015-ին), Ռուսաստանի պետական և քաղաքական գործիչ:
1958 - Վիտալի Դուբինին, ռուս ռոք երաժիշտ, «Արիա» խմբի բաս-կիթառահար:
1954 - Թամար Հովհաննիսյան, հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։
1952 - Շերոն Օսբորն, բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր, ռոք երաժիշտ Օզի Օսբորնի կինը:
1944 - Փիթեր Տոշ (սպանվել է 1987), ջամայկացի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր, ռեգգի կատարող:
1944 - Ջոն Էնթվիսլ (մ. 2002), բրիտանական The Who խմբի բաս-կիթառահար:
1940 - Ջոն Լենոն (սպանվել է 1980-ին), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, The Beatles խմբի հիմնադիրներից:
1936 - Էդմոնդ Քեոսայան (մ. 1994), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ:
1932 - Սեդա Վերմիշևա, ռուսահայ բանաստեղծ, տնտեսագետ և հասարակական գործիչ։
1926 - Եվգենի Եվստիգնեև (մ. 1992), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
1907 - Ժակ Թաթի (Յակով Տատիշչև, մ. 1982), ֆրանսիացի սցենարիստ, կատակերգու դերասան, կինոռեժիսոր, «Սեզար» մրցանակի դափնեկիր:
1906 - Սայիդ Կութուբ, եգիպտացի մուսուլման աստվածաբան, փիլիսոփա և գրող (մ. 1966)։
1898 - Թաուֆիկ ալ-Հաքիմ, եգիպտացի գրող։
1892 - Իվո Անդրիչ (մ. 1975), հարավսլավացի գրող և դիվանագետ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961):
1888 - Նիկոլայ Բուխարին (գնդակահարվել է 1938), խորհրդային քաղաքական գործիչ, պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
1879 - Մաքս ֆոն Լաուե (մ. 1960), գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1914):
1874 - Նիկոլայ Ռերիխ (մ. 1947), ռուս նկարիչ, փիլիսոփա, հնագետ, ճանապարհորդ, գրող, հասարակական գործիչ:
1859 - Ալֆրեդ Դրեյֆուս (մ. 1935), ֆրանսիացի սպա, հայտնի Դրեյֆուսի գործի հերոսը:
1835 - Շառլ Կամիլ Սեն-Սանս (մ. 1921), ֆրանսիացի կոմպոզիտոր («Սամսոն և Դալիլա» և այլն), երգեհոնահար, դիրիժոր։
1757 - Կարլ X (մ. 1836), Ֆրանսիայի թագավոր (1824-1830), Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը:
1704 - Յոհան Զեգներ (մ. 1777), գերմանացի-հունգարացի ֆիզիկոս, ստեղծել է հիդրավլիկ տուրբինի նախատիպը:
1261 - Դինիշ I (մ. 1325), Պորտուգալիայի թագավորը (1279-1325), բանաստեղծ, Լուսավորիչ:
1201 - Ռոբեր Դե Սորբոն (մ. 1274), ֆրանսիացի աստվածաբան, Սորբոնի աստվածաբանական քոլեջի հիմնադիր (XVII դ.- ից այդպես են անվանում Փարիզի համալսարանը):