Պատմության այս օրը. հունիսի 19
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կոնֆլիկտի պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Sexual Violence in Conflict)
- Մանգաղաբջջային սակավարյունության մասին իրազեկման համաշխարհային օրը (World Sickle Cell Awareness Day) *
- Զբոսանքի համաշխարհային օրը (World Sauntering Day) *
- Մանկական ֆուտբոլի համաշխարհային օրը *
- Տուփի միջազգային օրը (International Box Day) *
- Կիբերվախեցումները կանխելու օրը (Stop Cyberbullying Day) *
Ազգային
- ԱՄՆ - Ամերիկայի պահվո օրեր (Honor America Days)
- ԱՄՆ - Ազատագրության օրը (Juneteenth)
- ԱՄՆ - Մարտինիի ազգային օրը (National Martini Day) *
- ԱՄՆ - Գարֆիլդ կատվի ազգային օրը (National Garfield the Cat Day) *
- ԱՄՆ - Օրինապահ մարմինների աշխատակիցների համար աղոտքի ազգային օրը (National Day of Prayer for Law Enforcement Officers) *
- ԱՄՆ - Ազատ BSD-ի ազգային օրը (National FreeBSD Day) *
- ԱՄՆ - Կապույտ հագուստի օրը (Wear BLUE Day) *
- ԱՄՆ - Անճոռնի շնիկների օրը (Ugliest Dog Day) *
- ԱՄՆ - Ժամացույցների ազգային օրը (National Watch Day) *
- ԱՄՆ - Ճաշելու ընդմիջման ազգային օրը (National Take Back the Lunch Break Day) *
- ԱՄՆ - Տանն աշխատող հայրերի օրը (Work at Home Father’s Day) *
- ԱՄՆ - Ապտակի ազգային օրը (National Flip Flop Day) *
- ԱՄՆ - Աղբանոցի պոմպերի ազգային օրը (National Dump the Pump Day) *
- Հունգարիա - Անկախության օրը
- Միացյալ Թագավորություն - Համբույրի ազգային օրը (National Kissing Day) *
- Չեխիա - Հնգաթև վարդի տոնը *
- Պարագվայ - Ծառատունկի օրը
- Ռուսաստան - Ամպերին հետևելու օրը
- Տրինիդադ և Տոբագո - Աշխատանքի օրը
- Ուրուգվայ - Խոսե Արտիգասի ծննդյան օրը
- Ֆիլիպիններ - Անտառի տոնը (Feast of Forest) *
- Ֆիլիպիններ - Փառատոն Կալամբանգ նահանգում (Calambanga Festival) *
- Ֆինլանդիա - Բուն ամռան ժամանակը *
* Հունիսի 19-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտարարելու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատվեց մոտ 30 քաղբանտարկյալ։
2006 - Թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:
2002 - Ճանապարհորդ Սթիվ Ֆոսսեթն սկսեց աշխարհում առաջին, առանց վայրէջք կատարելու ճանապարհորդությունը օդապարիկով:
1991 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից։
1953 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով մահապատժի ենթարկվեցին Յուլիուս և Էթել Ռոզենբերգ ամուսինները:
1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։
1862 - ԱՄՆ ամբողջ տարածքում արգելվեց ստրուկ պահելը։
1846 - Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցավ բեյսբոլի աշխարհում առաջին մրցախաղը։
1829 - Սըր Ռոբերտ Փիլը հիմնեց լոնդոնյան ոստիկանությունը։
1807 - 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակին։
1097 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։
979 - Տեղի ունեցավ Պանկալիայի ճակատամարտը՝ Սատրապական Հայաստանի XII ապստամբության նշանավոր ճակատամարտերից մեկը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1978 - Զոի Սալդանա, ամերիկացի դերասանուհի
- Նկարահանվել է «Ավատար», «Բառեր», «Գիշերվա օրենքը» ֆիլմերում։
1962 - Պոլա Աբդուլ, ամերիկացի երգչուհի, պարուհի, պրոդյուսեր, պարուսույց, դերասանուհի
1948 - Նիք Դրեյք, բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ
1945 - Ռադովան Կարաջիչ, սերբ քաղաքական գործիչ, առաջին նախագահ Սերբական հանրապետության, բանաստեղծ և հոգեբույժ
1945 - Նատալյա Սելեզնյովա, ռուս դերասանուհի
- Նկարահանվել է «Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Հարսնացուների քաղաքը» ֆիլմերում։
1936 - Ռուդոլֆ Մուրադյան, ֆիզիկոս-տեսաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1623 - Բլեզ Պասկալ, ֆրանսիացի մաթեմատիկոս