«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 23

Պատմության այս օրը. հունիսի 23

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • ՄԱԿ-ի հանրային ծառայության օրը
  • Օլիմպիական միջազգային օրը (International Olympic Day)

Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին, Սանկտ-Մորիցիում կայացած 42-րդ նստաշրջանում ընդունեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին տոնել Միջազգային Օլիմպիական օր: Այդ տարեթիվն ընտրվեց նրա համար, որ 1894 թվականի հունիսի 23-ը համարվում է ՄՕԿ-ի ստեղծման հիշատակի օր: Օլիմպիական շարժման վերածննդի խանդավառ ջատագով բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում միջազգային մարմնակրթական վեհաժողովում հրապարակեց իր պատմական ելույթը, որից հետո վեհաժողովը 1896 թվականին որոշում ընդունեց առաջին Օլիմպիադան Հունաստանում անցկացնել, միևնույն ժամանակ Կուբերտենը գլխավորում էր ՄՕԿ-ը:

  • Իրազեկողների համաշխարհային օրը (World Whistleblowers Day) *
  • Այրի կանանց միջազգային օրը (International Widow s Day) *
  • Ազատ թողնելու օրը (Let It Go Day) *
  • Կին ճարտարագետների օրը (Women in Engineering Day) *
  • Գրամեքենայի ծննդյան օրը *
  • Սվաստիկայի ռեաբիլիտացիայի օրը (Rehabilitation day of the swastika) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Ցամաքային պահպանությանն աջակցող ստորաբաժանման ծննդյան օրը (United States Coast Guard Auxiliary Birthday)
  • ԱՄՆ - Վազորթի սելֆիի օրը (Runner’s Selfie Day)
  • ԱՄՆ - Վարդագույն ֆլամինգոյի օրը (Pink Flamingo Day) *
  • ԱՄՆ - Հիդրատացիայի ազգային օրը (National Hydration Day) *
  • ԱՄՆ - Գրամեքենայի ազգային օրը (National Typewriter Day) *
  • ԱՄՆ - Վարդագույնի ազգային օրը (National Pink Day) *
  • ԱՄՆ - Շաքար չորակիի ազգային օրը (National Pecan Sandy Day) *
  • ԱՄՆ - Մաթեմատիկայի SAT թեստերի օրը (SAT Math Day) *
  • Բոլիվիա - Սան Խուանի փառատոն (San Juan Festival) *
  • Դանիա - Սուրբ Յոհանի նախատոնը (St John’s Eve) 
  • Էստոնիա - Հաղթանակի օրը
  • Իռլանդիա - Սուրբ Յոհանի նախատոնը  (St John’s Eve) 
  • Լատվիա - Լիգոյի օրը *
  • Լեհաստան - Հայրիկի օրը 
  • Լյուքսենբուրգ - Ազգային տոն
  • Կանադա - Ահաբեկչության զոհերի հիշատակի ազգային օրը (National Day of Remembrance for Victims of Terrorism) 
  • Հայաստան - Ֆիզկուլտուրայի և սպորտի օրը 
  • Հայաստան - Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրը (Հայ առաքելական եկեղեցի) 

Կոստանդիանոս կայսրը Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին:
Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, ով մշտապես հաղթել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթում: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:
Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն՝ բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների:
Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս։ Մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:

  • Հնդկաստան - Ռախտա Յատրա (Ratha Yatra) *
  • Ղազախստան - Պետական ծառայողի օրը
  • Ղազախստան - Ոստիկանության օրը
  • Ղրղզստան - Պետական և քաղաքային ծառայողների օրը
  • Ճապոնիա - Հիշատակի օրը Օկինավեում (Okinawa Memorial Day)
  • Նիկարագուա - Հայրիկի օրը 
  • Շվեյցարիա - Յուրայի անկախության օրը (Jura Independence Day) 
  • Ռուսաստան - Բալալայկայի օրը *
  • Ռուսաստան - Թաքուն ուղերձների օրը
  • Ուկրաինա - Պետական ծառայության օրը 

* Հունիսի 23-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Մեծ Բրիտանիայի քաղաքացիները համազգային հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկում թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալուն։
2004 - Ճապոնիայի ղեկավարությունը որոշում է թույլ տալ մարդկային էմբրիոնների կլոնավորումը հետազոտական նպատակներով։
1998 - Աշխարհում առաջին անգամ իրականացվեց մարդկային ուղեղի փոխպատվաստում։
1985 - Ահաբեկիչները պայթեցրին Air India ընկերության Boeing 747 ինքնաթիռը։

  • Զոհվեց 329 մարդ։ Սա մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ինքնաթիռի՝ պատմության ամենախոշոր պայթյունն ու ահաբեկչությունն է եղել։

1975 - Վանկուվերում ելույթի ժամանակ Էլիս Կուպերն ընկնում է բեմից ու կոտրում 6 կողերը։

  • Երաժշտի շրջագայությունը կոչվում էր «Բարի գալուստ իմ մղձավանջ»։

1964 - Արթուր Մերլին և Ռիչարդ Քներն արտոնագրեցին մարմնամարզության օղակը:
1944 - Հայրենական Մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերը սկսում են «Բագրատիոն» գործողությունը, որի ընթացքում ազատագրվում են Բելառուսը ու Լիտվայի մեծ մասը։
1894 - Փարիզում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ ստեղծ­վեց Օլիմպիական Միջազգային Կոմիտեն։
1868 - Քրիստոֆեր Լաթամ Շոուլզն արտոնագրեց առաջին գրամեքենան։
1865 - ԱՄՆ-ում ավարտվում է քաղաքացիական պատերազմը։
1846 - Ադոլֆ Սաքսն արտոնագրեց սաքսոֆոնը։
1840
- Անգլիական պառլամենտը ընդունում է Վերին ու Ստորին Կանադաների միավորման մասին օրենքը։
1803 - Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրեց առաջին շո­գենավը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ջեյսոն Մրազ, երգիչ, երգերի հեղինակ
1972 - Զինեդին Զիդան, ֆրանսիացի ֆուտբոլիստ  
1953 - Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ
1936 - Ռիչարդ Բախ, ամերիկացի գրող, արձակագիր
1934 - Թելման Գևորգյան, հայ ճարտարապետ
1923 - Մանուել Սարգսյանց, սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան
1912 - Ալան Թյուրինգ, անգլիացի մաթեմատիկոս, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ (մահ. 1954)
1910 - Ժան Անույ, ֆրանսիացի դրամատուրգ
1889 - Աննա Ախմատովա, ռուս բանաստեղծուհի

Один идёт прямым путём,
Другой идет по кругу
И ждет возврата в отчий дом,
Ждет прежнюю подругу.
А я иду - за мной беда,
Не прямо и не косо,
А в никуда и в никогда,
Как поезда с откоса.

1879 - Ստեփան Ղամբարյան, հայ քիմիկոս (մահ. 1948)