«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 7

Պատմության այս օրը. հունվարի 7

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ծրագրավորողների միջազգային օրը (International Programmers Day) *
  • Ճախարակի օրը (Distaff Day) *
  • Հիմար քայլվածքի միջազգային օրը (International Silly Walk Day) *

Հոգևոր

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Մեռելոց՝ հանգուցյալների հիշատակի օրը *
  • Կաթոլիկ - Սուրբ Ռայմոնդ Փենյաֆորթի տոնը (Սուրբ Raymond-ի լեգենդը Peñafort-ում) *

Ազգային

  • ԱՄՆ - Այլևս չհանդուրժելու օրը (I`m Not Going to Take it Anymore Day) *
  • ԱՄՆ - Գազերի բաց թողման ազգային օրը (National Pass Gas Day) *
  • ԱՄՆ - Չինական արձանիկի ազգային օրը (National Bobblehead Day) *
  • ԱՄՆ - Տեմպուրայի ազգային օրը (National Tempura Day) *
  • ԱՄՆ - Հառլեմ Գլոբտրոտերսի օրը (Harlem Globetrotter’s Day) *
  • ԱՄՆ - Հին քարի օրը (Old Rock Day) *
  • Գանա - Սահմանադրության օրը
  • Եգիպտոս - Սեղմեթ աստվածուհու օրը (Sekhmet) *
  • Եգիպտոս - Ղպտիների Սուրբ Ծնունդը *
  • Իտալիա - Եռագույնի օրը (Festa del Tricolore)
  • Լիբերիա - Պիոներների օրը *
  • Կամբոջա - Ցեղասպանության նկատմամբ հաղթանակի օրը
  • Ճապոնիա - Ձինձիցու (Jinjitsu) *
  • Ռուսաստան - Սուրբ Ծնունդ *
  • Ռուսաստան - Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Դահուկային հետքերի խաչման օրը *
  • Սուդան - Ղպտիների Սուրբ Ծնունդը *

Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Փարիզում Charlie Hebdo խմբագրատանը տեղի ունեցավ ահաբեկչություն։
1999 - ԱՄՆ Սենատում սկսվեց Բիլ Քլինթոնի իմփիչ­մեն­թի՝ անվստահության հարցը:
1994 - Եռօրյա արյունահեղ մարտերից հետո, տալով կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ադրբեջանական զորքերին ու նրանց շարքերում կռվող մեծաքանակ աֆղան մոջահեդներին հաջողվեց հետ գրավել Արցախյան ռազմաճակատի ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
1989 - Արքայազն Ակիխիտոն հայտարարվեց Ճապոնիայի նոր կայսր։
1988 - Կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1965 - Ինդոնեզիան հայտարարեց ՄԱԿ-ից դուրս գալու մասին։
1953 - ԱՄՆ նախագահ Հար­րի Թրու­մե­նը հայ­տա­րա­րեց ջրածնային ռում­բի առ­կա­յու­թյան մա­սին:
1929 - Նյու Յոր­քի խա­նութ­նե­րում առա­ջին ան­գամ կա­թը վաճառքի հան­վեց ստ­վա­րաթղ­թե տարայով:
1928 - Պոլիկարպովի «ՈՒ-2» ինքնաթիռի՝ «կուկուռուզնիկի» առաջին թռիչքը:
1841 - Հինգերորդ փորձից Վիկ­տոր Հյու­գոն ընտր­վեց ֆրանսիական Ակա­դե­մի­ա­յի 40 ան­մահ­նե­րի ան­դամ:
1785 - Ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով:
1610 - Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի երեք արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Կալիստոն:
1558 - Ֆրանսիան գրավեց մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն:


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Լոուրե Քոհեն, ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել
1976 - Վախթանգ Դարչինյան, հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ
1937 - Լավրենտի Բարսեղյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
1923 - Նորայր Մնացականյան, հայ երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ 
1909 - Սամվել Քոչարյանց, գիտնական կոնստրուկտոր, ատոմային և ջերմամիջուկային զինամթերքի, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի (1993)
1902 - Սերգեյ Խուդյակով (իսկական անուն ՝ Արմենակ Խանփերցյանց; գնդակահարվել է 1950 թ.), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)
1881 - Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան), գյումրեցի զվարճաբան-առակախոս 

  • Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։
  • Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

1825 - Արսեն Այտընյան, հայագետ (վ.1902)