Պատմության այս օրը. մարտի 26
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մանուշակագույն օր՝ էպիլեպսիայով հիվանդների օրը (Purple Day) *
Կրոնական և ժողովրդական
- Զրադաշտականություն - Զարաթուշտրա մարգարեի ծննդյան օրը *
- Կաթոլիկություն - Նահատակ Էմանուելի հիշատակը
- Ուղղափառություն - Կոստանդնուպոլսի պատրիարք Սուրբ Նիկիֆորի մասունքների տեղափոխման հիշատակը *
- Սլավոնական - Նիկիֆորովյան օր *
Ազգային
- ԱՄՆ - Իրավաբանի օգնականի օրը (Legal Assistant ' s Day) *
- ԱՄՆ - Սեփական տոն ստեղծելու օրը (Make up Your Own Holiday Day) *
- ԱՄՆ - Սպանախի ազգային օրը (National Spinach Day) *
- ԱՄՆ - Նուգայի ազգային օրը (National Nougat Day) *
- Բանգլադեշ - Անկախության օրը (Independence Day) *
- Հավայան կղզիներ - Արքայազն Կուխիոյի օրը (Prince Kūhi Day Day) *
- Մալի - Ժողովրդավարության օրը (Democracy Day) *
- Ռուսաստան - Տխուր ավանակների տոնը *
- Ռուսաստան - Գարնան լուրն օդապարիկով ուղարկելու օրը *
- Վիետնամ - Երիտասարդության օրը (Youth Day) *
- Ուկրաինա - Ազգային գվարդիայի օրը (День Національної гвардії) *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2006 - Հիմնվեց «Համադասարանցիներ» (Одноклассники) սոցիալական կայքը:
2004 - Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել է իր նախկին որոշումը` ճանաչելով Հայկական ցեղասպանությունը:
2003 - Մարսում հայտնաբերվեց սառած ծով:
2002 - Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանն ու վարչության անդամ Վահագն Հայոցյանը։
1999 - Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ «իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը կասեցրել է սահմանադրական կարգը»։
1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:
1996 - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:
1995 - Ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը:
1992 - ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Ինքնապաշտպանության կոմիտե:
1992 - ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։
- Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։
1982 - ASALA. Պայթյուն Բեյրութի հայկական թաղամաասերում թրքական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնում։
- Կա երկու զոհ, 16 վիրավոր։
- Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։
1973 - Առաջին անգամ կանանց թույլ է տրվում գտնվել Լոնդոնի Ֆոնդային բորսայում։
1971 - Արևելյան Պակիստանն անջատվում է Պակիստանից և ստեղծվում է Բանգլադեշի հանրապետությունը
1955 - ԵՄ-ի 7 երկրներում ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնագիրը։
1947 - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը:
1940 - Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
1937 - Տեղադրվել է աշխարհում առաջին արձանը՝ նվիրված մուլտիպլիկացիոն հերոսի՝ Պապայային:
1934 - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար:
1908 - Արքայազն Էդուարդի կղզում (Կանադա) արգելվում են բոլոր տեսակի ավտոմեքենաները։
1881 - Թեսալիան ազատագրվում և մտնում է Հունաստանի կազմ։
1826 - Ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը:
1636 - Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1985 - Քիրա Նայթլի, ամերիկացի դերասանուհի
- Հայտնի ֆիլմերից են «Դոկտոր Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք», «Արթուր արքա», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» և այլն:
1950 - Ալան Սիլվեսթրի, ամերիկացի կոմպոզիտոր
- Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից է, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։
1948 - Սթիվեն Թայլեր, ամերիկացի ռոք երաժիշտ, Aerosmith խմբի վոկալիստ
1944 - Դայանա Ռոսս, ամերիկացի երգչուհի ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, ջազ, ռոք-ն-ռոլ ոճերում
- Բազմիցս ներկայացվել է Գրեմմի, Օսկար, Ոսկե գլոբուս, American Music Awards, BAFTA և այլ մրցանակների։
1943 - Բոբ Վուդվորդ, ամերիկացի լրագրող, «The Washington Post»-ի գլխավոր խմբագիրը,
- ԱՄՆ-ի ամենահայտնի հետաքննող լրագրողներից է
1941 - Ռիչարդ Դոկինզ, անգլիացի կենսաբան
1940 - Նենսի Փելոսի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 60-րդ խոսնակը
1928 - Ռոմանոս Սարգսյան, վաստակավոր նկարիչ
1911 - Թենիսի Ուիլյամս, ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ
1905 - Վիկտոր Ֆրանկլ, ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ (մ. 1997)
1878 - Տիգրան Նալբանդյան, երգիչ և մանկավարժ