«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. նոյեմբերի 18

Պատմության այս օրը. նոյեմբերի 18

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը (World COPD Day) *
  • Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային շաբաթ (World Antibiotic Awareness Week) *
  • Վազէկտոմիայի համաշխարհային օրը (World Vasectomy Day) *
  • Միկի Մաուսի ծննդյան օրը (Mickey Mouse ' s Birthday) *
  • Կոճակով հեռախոսի օրը (Push Button Phone Day) *
  • Կացարանի օրը (Housing Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Օկուլտիզմի օրը (Occult Day) *
  • ԱՄՆ - Արքայադստեր ազգային օրը (National Princess Day) *
  • ԱՄՆ - «Զինֆանդել» գինու ազգային օրը (National Zinfandel Day) *
  • ԱՄՆ - Վիշիսուազի ազգային օրը (National Vichyssoise Day) *
  • ԱՄՆ - Կրթության աջակցության մասնագետների օրը (Education Support Professionals Day) *
  • ԱՄՆ - Խնձորագինու օրը (Apple Cider Day) *
  • ԱՄՆ - Գինեսի ռեկորդների գրքի օրը (Guinness World Records Day) *
  • Գերմանիա - Ապաշխարության և աղոթքի օր (Buß-und Bettag)
  • Լատվիա - Լատվիայի Հանրապետության հռչակման օրը
  • Խորվաթիա - Վուկովարի հիշատակի օրը
  • Հայիթի - Վերտրիերի ճակատամարտի օրը
  • Մարոկկո - Անկախության օրը
  • Օման - Ազգային տոն
  • Ռուսաստան - Ձմեռ պապի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Գաղտնիքներ հորինելու օրը *
  • Ուզբեկստան - Դրոշի ընդունման օրը
  • Ուկրաինա - ԶՈՒ սերժանտի օրը

* Նոյեմբերի 18-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Մասաչուսեթսը դարձավ ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվում է ամուսնություն միասեռականների միջև։
2000 - Ընդդիմության բազմահազար ցույց Բաքվի կենտրոնում՝ իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։
1979 - ASALA. Երեք պայթյուններ Փարիզում՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Թրքիշ Էյրլայնս», հոլանդական «Քա Էլ Էմ» և արևմտագերմանական «Լուֆթհանզա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Բացի նյութական վնասից, վիրավորվում են ֆրանսիացի երկու ոստիկաններ։ Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է բոլոր պայթյուների պատասխանատվությունը՝ մեղադրելով այս ընկերությունների պետություններին Թուրքիայի վարչակարգի հետ գործակցելու համար։

1954 - Գեներալ Գամալ Աբդել Նասերը դառնում է Եգիպտոսի վարչապետ։
1945 - Իրանական Ադրբեջանում սկսվում է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը։
1918 - Լատվիան անկախություն հայտարարեց (Ռուսաստանից)։
1626 - Սուրբ Պետրոսի Մայր տաճարը օծում է Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը։
1307 - Ըստ առասպելի, Վիլհելմ Տելլը նետով զարկում է որդու գլխին զետեղած խնձորը (ամսաթիվը՝ առասպելական)։


ԾՆՎԵԼ ԵՆ

1951 - Դավիթ Ղիփիանի, վրացի ֆուտբոլիստ (վ. 2001)
1927 - Էլդար Ռյազանով, խորհրդային կինոռեժիսոր
1922 - Լուիս Սոմոսա Դեբայլե, Նիկարագուայի նախագահ (վ. 1967)
1901 - Ջորջ Գելապ, ամերիկացի գիտնական, վիճակագրող (վ. 1984)
1892 - Գալակտիոն Տաբիձե, վրացի խորհրդային գրող
1880 - Սպիրիդոն Մելիքյան, հայ կոմպոզիտոր, խմբավար
1877 - Արթուր Սեսիլ Պիգու, անգլիացի տնտեսագետ (մ. 1959)
1828 - Ջոն Դաուն, բրիտանացի գենետիկ, Դաունի սինդրոմի հայտնաբերողը (վ. 1896)
1786 - Կարլ Մարիա ֆոն Վեբեր, գերմանացի կոմպոզիտոր (վ. 1826)