Պատմության այս օրը. նոյեմբերի 24
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Էվոլյուցիայի օրը (Evolution Day) *
- «Կարմեներ» գինու միջազգային օրը (International Carmenere Day) *
Ազգային
- ԱՄՆ - Դ.Բ.Քուփերի օրը (D. B. Cooper Day) *
- ԱՄՆ - Ինքնատիպ տաղանդի տոնակատարության օրը (Celebrate Your Unique Talent Day) *
- ԱՄՆ - Սարդինայի ազգային օր (National sardines Day) *
- ԱՄՆ - Ընկերներ ձեռք բերելու և մարդկանց վրա ազդեցության օրը (Win Friends and Influence People Day) *
- ԱՄՆ - Ընտանեկան դաստիարակների ազգային օրը (National Family Caregivers Day) *
- ԱՄՆ - Շագանակագույն գանգուրների օր (Brownielocks Day) *
- ԱՄՆ - Առանց խցանի մթարքների օգտագործման ազգային օրը - (National Use Even if Seal is Broken Day) *
- Զաիր - Հեղաշրջման օրը
- Թուրքիա - Ուսուցչի օրը
- Հայաստան - Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օրը *
- Հնդկաստան - Նահատակ գուրու Թեգա Բահադուրի օրը
- Հնդկաստան - Լաչիտ Դիվաս (Lachit Divas) *
- Պորտուգալիա - Գիտական մշակույթի ազգային օրը *
- Ռուսաստան - Մորժերի օրը *
- Ռուսաստան - Տնաական կաթ հյուրասիրելու օրը
- Սամոա - Կանանց օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1969 - ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը վավերացնում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
1963 - Մահացու վիրավորվում է Լի Հարվի Օսվալդին, ով ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ միակ կասկածյալն էր:
1961 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիրը միջուկային զենքի կիրառումն արգելելու մասին:
1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին
1920 - Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:
- Նույն օրը նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:
1937 - Լենինգրադում գնդակահարվում են արևելագետները:
1859 - Չարլզ Դարվինը հրապարակում է «Տեսակների ծագումը»։
1642 - Հոլանդացի Աբել Տասմանը Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերում է կղզի, որը կոչվում է իր անունով:
1639 - Ջերեմի Հորրոքսը առաջին անգամ դիտում է Վեներայի անցումը Արևի սկավառակի վրայով:
ԾՆՎԵԼ ԵՆ
1993 - Իվի Ադամու, կիպրոսցի երգչուհի
1986 - Արսեն Բալաբեկյան, ֆուտբոլիստ
1978 - Քեթրին Հեյգլ, ամերիկացի դերասանուհի
1973 - Համլետ Մխիթարյան, ֆուտբոլիստ
1960 - Արմեն Գրիգորյան, խորհրդային և ռուսական ռոք երգիչ
1954 - Էմիր Կուստուրիցա, սերբ կինոռեժիսոր, երաժիշտ և դերասան
1952 - Ուլրիխ Զայդլ, ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1939 - Իրմա Վարդանյան, ֆիզիկաքիմիկոս
1901 - Իլյա Աբուլաձե, (մ. 1968) վրացի բանասեր
1897 - Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) (մ. 1976), նկարիչ
1897 - Ավետ Ավետիսյան, (մ. 1971) հայ խորհրդային դերասան
1895 - Հրաչյա Ներսիսյան, հայ նշանավոր դերասան
1888 - Դեյլ Քարնեգի, (մ. 1955) ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող
1886 - Արտաշես Կարինյան, (մ. 1982) գրականագետ, պատմաբան
1864 - Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մ. 1901)
1862 - Ֆրենսիս Սթիվենսոն, անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ
1861 - Աբրահամ Զամինյան, (մ. 1937), գրականագետ
1797 - Յան Մինասովիչ, (մ. 1854) լեհ նկարիչ և արվեստաբան
1729 - Ալեքսանդր Սուվորով, զորավար և ռազմական տեսաբան
1713 - Լորենս Սթեռն, անգլիացի գրող, արձակագիր (մ. 1768)
1632 - Բենեդիկտ Սպինոզա, նիդերլանդացի փիլիսոփա