«  Օգոստոս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 22

Պատմության այս օրը. օգոստոսի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կրոնական համոզմունքների համար բռնության զոհերի հիշատակի օրը *
  • Բուսական կաթի համաշխարհային օրը (World Plant Milk Day) * 
  • Ջոլոֆ բրնձի համաշխարհային օրը (World Jollof Rice Day) *
  • Հուդի-Հու հարավային կիսագնդում (Southern Hemisphere Hoodie Hoo Day) *
  • Շեֆ խոհարարին երախտագիտության օրը (Chef’s Appreciation Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Բաոյի ազգային օրը (National Bao Day) *
  • ԱՄՆ - Վիրաբույժ ուռուցքաբանների ազգային օրը (National Surgical Oncologist Day) *
  • ԱՄՆ - Ատամի փերու ազգային օրը (National Tooth Fairy Day) *
  • ԱՄՆ - Հրեշտակի օրը (Be An Angel Day) *
  • ԱՄՆ - Դեկան ընկույզով տորթի ազգային օրը (National Pecan Torte Day) *
  • ԱՄՆ - Կատվին անասնաբույժի տանելու ազգային օրը (National Take Your Cat to the Vet Day) *
  • ԱՄՆ - Դեղձ ուտելու ազգային օրը (National Eat a Peach Day) *
  • ԱՄՆ - Բոբի լավագույն օրը (Never Bean Better Day) * 
  • Իսպանիա - Ութերորդ նահատակ Մադոնա դել Պրադոյի օրը (The Eighth of the Virgin of Prado) 
  • Հնդկաստան - Մադրասի օրը (Madras Day) 
  • Հնդկաստան - Սամվատսարի (Samvatsari) *
  • Հնդկաստան - Գանեշ Չատուրթի (Ganesh Chaturthi) *
  • Պորտուգալիա - Գրացիա աստվածամոր տոնակատարությունը (Our Lady of Graces) *
  • Ռուսաստան - Պետական դրոշի օրը
  • Ռուսաստան - Ծիածանով զբոսնելու օրը *
  • Ռուսաստան - Կաղնեփայտով տակառի օրը *

* Օգոստոսի 22-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ռուսաստանը պաշտոնապես ընդունվեց Առևտրի համաշխարհային կազմակարպության մեջ։
2006 - Անձրևային ամպերի վերևով թռչելիս ռուսական ավիաընկերության Տու 154-ը վթարի է ենթարկվում Ուկրաինայի արևելքում, զոհվում են բոլոր 170 ուղևորներն ու անձնակազմի անդամները։
2002 - Թաիլանդի իշխանություններն արգելեցին փղերին օգտագործել որպես քաղաքային փողոցներում տեղաշարժվելու միջոց։ 
1993 - Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

  • Оսական ջոկատը հայկական կողմից Արցախյան պատերազմում մասնակցած ռազմական կազմավորում է, որի անդամները ազգությամբ հիմնականում օսեր էին։ Օսետինները եկել են Արցախ 1992 թվականին, ջոկատը կազմված էր 36 հոգուց` 3 հայ, 1 կաբարդին, 1 ռուս, 1 թաթար, 30 օսետին: Բոլորը զոհվել են, բացի 7-ից:
  • Ջոկատը գլխավորում էր մայոր, Արցախյան պատերազմի հերոս Միրզա Աբաևը, ով 1992 թվականին Ռուսաստանից եկավ Արցախ։
  • Մինչ այդ մասնակցել էր օս-վրացական պատերազմին։ Արցախում կռվել է Մոնթե Մելքոնյանի մարտունյան գնդում, հետո գլխավորեց աշխարհազորականների ջոկատը և մարտնչել է մինչև պատերազմի ավարտը։ Միրզա Աբաևն իր ջոկատի հետ եղել է ճակատի ամենադժվար մասերում։ 1993 թվականի օգոստոսի Աբաևի գումարտակը ջախջախեց ադրբեջանցիներին Ֆիզուլիի մոտ, և դրա արդյունքը դարձավ այն, որ քաղաքը և նրա շրջակայքն անցան հայերին։ 1994 թվականին լեգենդար հրամանատար Միրզա Աբաևը զոհվեց Ջաբրաիլի կռիվներում։ Չնայած հերոսի մահին Ջաբրաիլը ամբողջությամբ ազատագրվեց։ 1995 թվականին մայորը հետմահու «Արցախի հերոս» կոչումն է ստացել։
  • Օսական ջոկատի կազմում էին նաև «Արզախի հերոս» հետմահու կոչումը ստացած Նուրմագոմեդ Բուդաևը, Բորիս Ալիևը, Արթուր Կաչմազովը, Ալան Վարզիեևը, Ալիխան Շամխիևը, Ասլան Կուձիևը և այլք:
  • Օսական ջոկատի անդամ Բորիս Ալիևը Արցախի հերոս է, հատուկ նշանակման վաշտի հրամանատար, ավագ լեյտենանատ։ Մասնակցել է Մարտակերտի, Մարտունու, Քարվաճառի ճակատամարտրում։ Ալիևի հրամանատարության ներքո գտնվող խումբը պատերազմում էր մասնավորապես նաև թուրքական «Գորշ գայլերի» դեմ։ Զոհվել է անհավասար կռվում 1993 թվականին Մարտակերտում։ Հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» կոչումով։ Մարտակերտում Բորիս Ալիևի պատվին փողոց է անվանակոչվել։
  • Արցախի հերոս Նուրմագոմեդ Բուդաևը գերի է ընկել ադրբեջանցիների մոտ, որտեղ նրան ենթարկել են տանջանքների, կուրացրել և հետո գնդակահարել։

1989 - Ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարում է Նեպտունի օղակները։
1985 - Մանչեսթրի օդանավակայանում գետնից պոկվելուց հետո վառելիքի արտահոսքի պատճառով վառվում է Բոինգ 737 օդանավը, զոհվում է 53 ուղևոր և երկու ուղեկցորդուհի։
1984 - Պատրաստվեց վերջին «Ֆոլսվագեն-Ռեբիտ» ավտոմեքենան։
1981 - Պայթյուն Փարիզում հունական զբոսաշրջային գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ զգուշացնելով հունական պետությանը, որպեսզի թույլ չտա իր տարածքում ԱՆՉԱ-ի գործունեությունը։

1979 - Ռումբ է նտվում Շվեյցարիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նիյազ Ադալիի մեքենայի վրա։

  • Մեքենան վնասվում է, սակայն դիվանագետին հաջողվում է փախչել։ Երկու անցորդներ վիրավորվում են։ Գործողությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ASALA)։

1979 - «Led Zeppelin»-ը թողարկեց իր վերջին՝ «In Through the Out Door» ալբոմը.
1972 - Օլիմպիական միջազգային կոմիտեից վտարվեց Ռոդեզիան։
1968
- Սինտիա Լենոնը ամուսնալուծության հայտ տվեց Ջոն Լենոնի դեմ՝ դավաճանության պատճառով։
1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարվում է մահափորձ:
1932 - BBC-ն սկսեց փորձնական հեռուստահեռարձակումները։
1914 - Ռուսաստանում պատերազմի ընթացքում արգելվեց ոգելից խմիչքների վաճառքը։
1864 - Ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
1794 - Հիմնադրվեց Օդեսա քաղաքը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Ռիչարդ Արմիտաժ, անգլիացի դերասան
1968 - Աննե Նուրմի, ֆինն դաշնակահարուհի և երգչուհի
1963 - Թորի Ամոս, ամերիկացի երգչուհի և դաշնակահարուհի
1957 - Սթիվ Դևիս, անգլիացի սնուկերիստ
1939 - Ալբերտ Նալչաջյան, հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա
1920 - Ռեյ Բրեդբերի, ամերիկացի ֆանտաստ և միստիկ գրող
1908 - Անրի Կարտիե Բրեսոն, ֆրանսիացի լուսանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը։

  • Ֆրանսիացի լուսանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը՝ Անրի Կարտիե-Բրեսոնը, ծնվել է 1908 թվականի օգոստոսի 22-ին:
  • Անրին գեղանկարչությամբ հետաքրքրվել է երիտասարդ տարիներից։ 1913 թվականի դեկտեմբերին տղան ծանոթանում է քեռու՝ նկարիչ Լուիի հետ, որը նրան մտցնում է արվեստի աշխարհ։ Անրին նրա մոտ սկսեց սովորել գեղանկար և գրաֆիկա։ Քեռու մահից հետո տղան ուսումը շարունակեց Անդրե Լոտի արվեստանոցում։
  • 1930 թվականին Կարտիե Բրեսոնը ուղևորվում է Աֆրիկա ճանապարհորդելու։ 1932 թվականին վերադառնալով Ֆրանսիա, որոշում է ամբողջովին նվիրվել լուսանկարչությանը։ Նրան ոգեշնչել էին Էժեն Ատժեի և Անդրե Կերտեսի լուսանկարները, բայց ամենից շատ Մարտին Մունկաչիի Տանզանիայում նկարած երեք սևամորթերի Տանգանիկա լիճը նետվելու պահը։ Նույն թվականին նա գնում է այդ տարվա նորույթ 35 միլիմետրանոց Լեյկա լուսանկարչական խցիկը, որը վերջապես թույլ տվեց նրան հասնել այն վարպետության աստիճանին, որին նա հակում ուներ։
  • Վախճանվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին:

1902 - Լենի Ռիֆենշթայլ, գերմանացի ռեժիսոր, լուսանկարիչ
1894 - Հովհաննես Իսակով, Սովետական Միության նավատորմի ծովակալ
1892 - Ջոզեֆ Ուոքեր, ամերիկացի կինոօպերատոր
1862 - Կլոդ Դեբյուսի, ֆրանսիացի կոմպոզիտոր

Читать на русском