«  Օգոստոս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 5

Պատմության այս օրը. օգոստոսի 5

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լուսացույցի միջազգային օրը (International Day of the Traffic Light) *

Օգոստոսի 5-ին նշվում է Լուսացույցի միջազգային օրը։ 1910 թ. այդ օրը ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում հայտնվել է ժամանակակից սարքերի առաջին «նախնին»: Այն ունեցել է կարմիր և կանաչ լուսարձակներ, իսկ լույսերի փոխման ժամանակ ձայնային ազդանշան է արձակել:

Առաջին լուսացույցը, սակայն, հայտնաբերել է բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռևս 19-րդ դարում: Այդ սարքը 1868-ին տեղադրվել է Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ: 3 տարի անց դրա լուսարձակը պայթել է, ինչի հետևանքով ոստիկան է վիրավորվել: Դրանից հետո լուսացույցի մասին գրեթե 50 տարի մոռացան՝ մինչև 1910-ը, երբ մշակվեց և պատենտավորվեց առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկգույն լուսարձակներով:

Եռագույն լուսարձակներն առաջինը տեղադրվել են Դեթրոյթում և Նյու Յորքում՝ 1920-ին, որից հետո այն տարածվեց ամերիկյան այլ քաղաքներում և Եվրոպայում:

Ազգային

  • ԱՄՆ - Շան չարչարանքի օրը (Work Like a Dog Day) *
  • ԱՄՆ - Բլոգերի օրը (Blogger Day) *
  • ԱՄՆ - Ոստրեների ազգային օրը (National Oyster Day) *
  • ԱՄՆ - Ներքնազգեստների ազգային օրը (National Underwear Day) *
  • Բելառուս - Ֆինանսական հետաքննությունների մարմինների ստեղծման օրը
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Դիմակահանդեսային չորեքշաբթի (Carnival Wednesday) *
  • Բուրկինա Ֆասո - Անկախության օրը 
  • Իսրայել - 15-րդ Ավա (Tu b’Av) *
  • Իրան - Մարդու իրավունքների իսլամական օրը *
  • Իսպանիա - Աֆրիկյան Աստվածամոր տոնը *
  • Կանադա - Ռեգատայի օրը (Regatta Day) *
  • Կոլումբիա - Բոգոտայի դիմակահանդես (Carnival of Bogota) *
  • Հորվաթիա - Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օրը (Victory and Homeland Thanksgiving Day) 
  • Ռուսաստան - Հորիզոնին նայելու օրը *
  • Ռուսաստան - Ծռված խցանահանի օրը *
  • Ռուսաստան - Հարբած կուրսանտի օրը

* Օգոստոսի 5-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունենում ամառային օլիմպիական խաղերի բացումը։
2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվում և այնտեղ 69 օր են անցկացնում 33 ածուխահատներ։
1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվում է երեք գավառների։
1967 - Լույս է տեսնում Pink Floyd ռոք խմբի առաջին ալբոմը՝ «The Piper at the Gates of Dawn»։
1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը ռմբակոծում է Հյուսիսային Վիետնամը։
1949 - Երկրաշարժ Էկվադորի Ամբատո քաղաքում, որին զոհ է գնում ավելի քան 5000 մարդ։
1940 - Լատվիան մտնում է ԽՍՀՄ կազմի մեջ։
1924 - Թուրքիայում արգելվում է բազմակնությունը։
1921 - Ամերիկյան Դեթրոյթ նահանգում հաջողությամբ փորձարկում է ռադիոյով ղեկավարվող առաջին ավտոմեքենան։
1914 - Քլիվլենդում տեղադրվում են աշխարհի առաջին էլեկտրական լուսացույցները։
1905
- Բելգիայում կիրակին հանգստյան օր է հայտարարվում։
1890 - Բրիտանիան Մադագասկարը ճանաչում է որպես Ֆրանսիայի սեփականություն։
1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում դրվում է Ազատության արձանի հիմնաքարը։
1861 - ԱՄՆ-ում արգելվում են մարմնական պատիժները։
1583 - Անգլիացի ծովագնաց Հեմֆրի Գիլբերտը Նյուֆաունդլենդ կղզին հայտարարում է Բրիտանիայի մաս ու այնտեղ առաջին բնակավայրն է հիմնում՝ Հյուսիսային Ամերիկայում անգլիական առաջին գաղութը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Լորան Սիման, բելգիացի ֆուտբոլիստ
1974 - Ռոման Բերեզովսկի, հայաստանցի ռուս ֆուտբոլիստ
1968 - Մարին Լը Պեն, ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան
1950 - Բեռնի Ուլյոա Մորերա, կոստառիկացի նախկին ֆուտբոլային մրցավար
1930 - Նիլ Արմսթրոնգ, ամերիկացի տիեզերագնաց
1912 - Դյորդ Շարոշի, հունգարացի նախկին ֆուտբոլիստ
1908 - Կորյուն Հակոբյան, ճարտարապետ
1905 - Արտեմ Միկոյան, հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը (մ. 1970)
1904 - Սուրեն Ավչյան, հայ բանաստեղծ, արձակագիր
1904 - Նորայր Դաբաղյան, հայ գրականագետ
1850 - Գի դը Մոպասան, ֆրանսիացի գրող

  • Մոպասանի հայտնի գործերն են «Սիրելի բարեկամ», «Մի կյանք», «Մոն-Օրիոլ», «Պիեր և Ժան», «Մեր սիրտը», «Մահվան պես հզոր» վեպերը, «Թմբլիկը» նովելը։

1844 - Իլյա Ռեպին, ռուս նկարիչ
1811 - Ամբրուազ Թոմա, ֆրանսիացի կոմպոզիտոր
1802 - Նիլս Հենրիկ Աբել, նորվեգացի մաթեմատիկոս
1738 - Աստվածատուր Բաբիկյան, գրող
1540 - Ժոզեֆ Սկալիգեր, հոլանդացի կրոնաբան և բանասեր

Читать на русском