Պաշտոնական
Պատվաստումային գործընթացը Հայաստանում
Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 275138 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ առաջին դեղաչափ ստացել են 176552 անձ, իսկ երկրորդ դեղաչափ` 98586։
Հիշեցում.
- «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «Աստրա Զենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
- Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
- Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
- Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
- Պատվաստումներն անվճար են:
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: