«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Փայտ ու վառարան՝ այլընտրանք չունեցողներին. Artsakhtv

Փայտ ու վառարան՝ այլընտրանք չունեցողներին. Artsakhtv

Գազամատակարարման վերականգնումից հետո պետական ծրագրով վառարանի եւ վառելափայտի տրամադրման ծրագիրը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, տեղեկացնում է Artsakhtv news-ը:

Առաջնահերթությունները վերանայվել, հստակեցվել են: Վառարան ու փայտ տրամադրում են առաջին հերթին խոցելի հատվածին, այս դեպքում նրանց, ովքեր գազով ջեռուցման հնարավորություն չունեն: Ընթացիկ վիճակագրությանն ու ծրագրի հետագա ճակատագին իմ գործընկերներն են ծանոթացել:

Նշենք, որ Արցախից տարբեր ախտորոշմամբ 6 անձ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ։

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք  չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա  20 հազար դրամ աջակցություն: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 40 հազար դրամ»,-մանրամասնեց  նախարարը՝ հավելելով, որ սոցիալական աջակցության վերաբերյալ այս որոշումն առաջիկայում կներկայացվի հաստատման:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: