Պաշտոնական
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Հարգանքով,
Դավիթ Անանյան»։