«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՊՆ-ն ու կառավարությունը դեմ են զինապարտ ուսանողներին տարկետում տալու նախագծին (տեսանյութ)

ՊՆ-ն ու կառավարությունը դեմ են զինապարտ ուսանողներին տարկետում տալու նախագծին (տեսանյութ)

Քոլեջ ընդունված քաղաքացիները պետք է լրացուցիչ տարկետում ստանան զինծառայության զորակոչից: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ 18 տարին լրանալուց հետո այդ քաղաքացիներին տարկետում է տրամադրվում, սակայն 19 տարին լրանալուց հետո նրանք զորակոչվում են, իսկ ուսումը կիսատ է մնում:

«Արդյունքում բանակում հայտնվում են կիսով չափ սովորած զինծառայողներ, որոնք հետագայում տուն վերադառնալուց հետո հաճախ ցանկություն չեն ունենում շարունակել ուսումը»,- ասաց խորհրդարանականը:

Նշենք, որ ՊՆ-ն ու կառավարությունը դեմ են զինապարտ ուսանողին մինչև 20 տարին լրանալը տարկետում տալու նախագծին