Տարածաշրջան
Պուտին. Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ անհանգստացած ենք»,– ասել է նա։
Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ: Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է "Россия 24"-ը:
Читать на русском