«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վաղարշակ Հարությունյան. «Քոչարյանը ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխելու տարբերակը» (տեսանյութ)

Վաղարշակ Հարությունյան. «Քոչարյանը ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխելու տարբերակը» (տեսանյութ)

Հասարակական ու քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվում է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակն ուղղված Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող և բանտախցում ընթերցանությամբ զբաղվող  Քոչարյանին:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը:

Ազատություն TV-ի  «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի հյուրն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով հաստատում է. Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը:

 - Ի՞նչ է ասել Ձեզ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիի հետ կապված, ասել է՝ «եկեք փոխանակենք Մեղրին Լաչինի միջանցքի հետ», ի՞նչ խոսակցություն է եղել։

 - Քանի որ այս հարցը շատ ակտուալ է այսօր, և հասարակությունն ուզում է իմանալ սրա մասին և Անդրանիկ Քոչարյանը շատ հստակ դա ներկայացրեց՝ այո՛, այդպիսի փաստ տեղի ունեցել է, ես սրա մասին խոսել եմ նաև 2001 թվականին, բայց ներկայացնեմ, թե ինչպես է դա եղել՝ երբ, որ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանն ինձ ամառանոցում դուրս է հրավիրում, մենք նստած էինք իր ամառանոցում՝ կառավարական, և ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կա, ներկայացվում է, և ասաց՝ «ես խնդրում եմ սրա մասին ոչ մեկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։ 1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է... բայց մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ։ Հիմնականում սա է եղել։ Բացի դրանից ես նաև հոկտեմբերի 27-ից հետո մասնակցել եմ բանակցությունների, երբ որ կարելի է ասել դիակները դեռ չէին սառել, համանախագահները հանդիպել են իմ հետ և այդ տարբերակը ներկայացրել եմ։ Եղել են բանակցություններ, որտեղ նույնպես ես ասել եմ, որ «այս տարբերակը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը», որից հետո ևս մեկ անգամ հանդիպում է եղել համանախագահների հետ, որտեղ նույնպես ես դա բացառել եմ։ Մանրամասները ես հետագայում կներկայացնեմ՝ ինչպես է դա եղել, ինչ տարբերակ է առաջարկվել և ինչպես է դա ավարտվել։

Ավելին՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ