Պաշտոնական
Քաղաքապետ Հայկ Մարությանի ճեպազրույցը (ուղիղ)
Երևանի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ձնամաքրման նախապատրաստական աշխատանքներին ու «Սանիթեք»-ի տեխնիկային, որը, նրա խոսքով, չի կարող ապահովել Երևանը սպասարկելու համար անհրաժեշտ քանակ: «Բանակցել ենք տարբեր «ճանշին»-ների, վարչական շրջանների ղեկավարների հետ ու «Սանիթեք»-ին հորդորել ենք՝ վարձակալությամբ վերցնեն այդ տեխնիկան»,- ասաց Մարությանը:
Խոսելով նախկին իշխանության գործելաոճի մասին՝ քաղաքապետն ընդգծեց, որ ձյանմաքրման աշխատանքներում կարգուկանոն է սահմանվել. «Եթե ինչ-որ մի պաշտոնյայի ընտանիքի անդամեր պետք է գնային տեղ, առաջ մաքրվում էր նրանց տան դեմը, տվյալ պաշտոնյայի երեխայի դպրոցի տարածքը... սրանք բացառվելու են: Ամեն ինչ արվելու է կարգով՝ գծված մեր ու «Սանիթեք»-ի կողմից»: