«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Քոչարյանի՝ 1 օր ազատության մեջ գտնվելու արդյունքում տեսանք դատական համակարգի ճգնաժամը»

«Քոչարյանի՝ 1 օր ազատության մեջ գտնվելու արդյունքում տեսանք դատական համակարգի ճգնաժամը»

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը կարճել և ուղարկել է Սահմանադրական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանն այդ որոշման համար որպես հիմք է ներկայացրել երկրորդ նախագահի անձեռնմխելության հարցը և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի ու Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև հնարավոր անհամապասխանության կասկածը: Այդ հիմնավորումներն ընդունելի՞ են Ձեզ համար:

– Անձեռնմխելիության դեպքում մասնագետները բազմաթիվ անգամ տվել են հիմնավոր բացատրություններ, որ այդ իրավակարգավորումն այս դեպքում չէր կարող գործել, իսկ ՔՕ 300.1  հոդվածի դեպքում ակնհայտ է, որ դա արհեստական, շինծու և գործը ձգձգելու միտում ունեցող գործընթաց է:

– Գործը ձգձգելն ինչո՞ւ է անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանին ու նրա պաշտպաններին:

– Ես չեմ կարող ասել, թե նրանք ի՞նչ մարտավարություն են մշակել, բայց երբ խոսքը գնում է Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին, բազմաթիվ անգամ ասել ենք, որ նա ոչ միայն խոչընդոտելու է գործի բնականոն ընթացքին, այլև շատ վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ թե՛ արդեն դատարանում քննվող անջատված մասի, թե՛ դեռևս նախաքննական փուլում գտնվող՝ Մարտի 1-ի հիմնական գործի քննության վրա, որպեսզի այս անգամ ևս գործը մնա չբացահայտված:

– Ռոբերտ Քոչարյանի կողմից ազդեցություն գործելու այդ կարծիքները չափազանցված չե՞ն:

– Ես կասեի՝ շատ ավելի մեղմ են ներկայացված, քան իրականում կարող է լինել: Ռ.Քոչարյանի՝ ընդամենը մեկ օր ազատության մեջ մնալուց հետո մենք տեսանք դատական համակարգում տիրող ճգնաժամը։ Բնականաբար, այդ ճգնաժամը շատ ավելի խորը արմատներ ունի, բայց մենք դատական համակարգում տեսնում ենք ոչ իրավական համախմբում: Եթե անգամ շրջանառվող լուրերն էլ համադրենք այս երևույթի հետ, կհասկանանք, որ այդ մեկ օրն էլ արդեն ազդեցություն թողել է։ Եվ այդ ազդեցությունը առնչվում է այս քրեական գործի արդյունքներին:

– Ասում եք՝ Ռ.Քոչարյանի ազդեցությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել։ Ինչի՞ մասին է խոսքը:

– Ընդամենը մեկ օրինակ բերեմ, միայն անջատված մասով մոտ 800 վկա է լսվել: Պատկերացրեք, թե ինչքան մեծ կարող է լինել վկաների ցանկը հիմնական գործով: Ազատության մեջ մնալով՝ նա կարող է ազդեցություն ունենալ ցանկացած վկայի վրա: Եվ վկայի նկատմամբ գործադրած ապօրինի ազդեցությունը նրա մոտ ցուցմունք տալու վախ կառաջացնի: Իսկ դա կնպաստի, որ այս գործը հերթական անգամ մնա չբացահայտված: 

Ամբողջական՝  factor.am-ի տեսանյութում