Մարտի 1
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած և քրեական գործի վարույթը կասեցրած դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, փոխանցել են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե ինչի մասին է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի ահազանգը։