Քոչարյանները գնե՞լ են Հ3-ը․ այն կանվանվի «MoTV». Irakanum.am
Ռոբերտ Քոչարյանի որդիները սկսել են բանակցություններ վարել «Ռոստելեկոմ» ընկերության հետ, որպեսզի Քոչարյանների անվան հետ կապվող Թիվ 5 (նախկին Արարատ) հեռուստաընկերությունը հեռարձակվի նաև այն մարզերում, գրում է irakanum.am-ը:
«Միաժամանակ ակտիվորեն բանակցություններ են ընթանում, որպեսզի հեռուստաընկերության հաղորդումները եթեր հեռարձակվեն նաև Արցախում։
Այս ամենի նպատակն այն է, որպեսզի քոչարյանական պրոպագանդան հասանելի լինի բոլորին։ Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ բացի ՀՀԿ-ին պատկանող նախկին «Արարատ» հեռուստաընկերությունից Քոչարյանի անվան հետ են կապվում մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են երկրորդ նախագահի կողմից, որպեսզի քննադատեն գործող իշխանություններին»։
irakanum.am -ի տեղեկությունների համաձայն Քոչարյանի թիմակիցները, նրա որդիների միջոցով արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել գնելու նաև ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը։ «Հ3» հեռուստաընկերությունն, տեղեկությունների համաձայն մարտի վերջին հանդես կգա ռեբրենդավորված՝ «MoTV» անվամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում