Կարեվոր
Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում մերժեց մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք ստանալու համար: