«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Ռազմական փորձագետ. Քարտեզների դիմաց կարելի էր բերել ԲՈԼՈՐ գերիներին

Ռազմական փորձագետ. Քարտեզների դիմաց կարելի էր բերել ԲՈԼՈՐ գերիներին

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«...Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել...

«Քարտեզների դիմաց կարելի էր բերել ԲՈԼՈՐ գերիներին, կարելի էր Ալիևի քթից բռնած ման տալ․․․»:

Ականապատ քարտեզը իրենից մեծ արժեք ներկայացնող փաստաթուղթ էր, որի դիմաց իրականում պետք է վերադարձվեին բոլոր ռազմագերիները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հաստատել է, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան:

Նշենք, որ Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:
Նրանց գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Այսպիսով, «քրեական գործեր» են հարուցվել.

Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի , Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:

Նշենք նաև, որ հունիսի 11-ին Բաքվի Յասմալիի շրջանային դատարանում շարունակվել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի դատավարությունը, ում մեղսարգվում են ծանր հանցագործություններ՝ «ահաբեկչություն», «անօրինական ճանապարհով Ադրբեջանի տարածք ներթափանցում» եւ այլն։